Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ի պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների՝ պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին՝ նավթային կամ միջուկային օբյեկտների փոխարեն: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ «Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային», – ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս․ ՆԳ նախարարը ներկայացրեց պատճառները
Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով (խմբ-Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2022 թվականի հուլիսից հետո հանկարծամահության դեպքերը ևս վիճակագրության մեջ արտացոլվում են որպես հանցագործություն): Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների ...
Կարդալ ավելին »Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան
Երևանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ և մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար Արմեն Խանդիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշման նախագիծն ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում քննարկման ներկայացվեց քաղաքապետի առաջարկությամբ։ Ավագանում մեկ այլ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։ Ավագանու որոշմամբ՝ ...
Կարդալ ավելին »Համաշխարհային պետական պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ
Բոլոր երկրների ընդհանուր պետական պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։ «Համաշխարհային պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը ...
Կարդալ ավելին »«Վեոլիա ջուրը» Երևանում և մի շարք մարզերում վթարային ջրանջատում կիրականացնի
«Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ստորև ներկայացնում ենք «Վեոլիա ջուր» ընկերության հրապարակած հասցեները. Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցները՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Կոմիտասի 1-ին, Վրացական ...
Կարդալ ավելին »Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինը աճել է 18,7 տոկոսով. ՆԳ նախարար
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինում աճել է 18,7 տոկոսով։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Առհասարակ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը հետևյալն է` 2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%: Նշված ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։ Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում ...
Կարդալ ավելին »Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար
Նախորդ տարի ավելի քան երկու անգամ աճել է հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարվա արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.` 693, 2021թ.` 751, 2022թ.` 925, ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանեց
Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ Համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։ Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ...
Կարդալ ավելին »42-ամյա տղամարդը սպանել է մորաքրոջ որդուն՝ վերջինիս պարանոցի ոսկե շղթան հափշտակելու նպատակով
Պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկե շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն: Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 14:00-ի սահմաններում, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ