ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը, երեկոյան իրականացված ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունն այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում իրականացնում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը: Ծրագիրը նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակչության 150-ամյակին, Ավետիք Իսահակյանի «Սասունցի Մհերը» պոեմի ստեղծման 105-ամյակին, իրականացվում է նաև Վարպետի ծննդյան 125-ամյակին ընդառաջ: «Խոսող կտավներ» ներառական նախագծի ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ
ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից, պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ։ Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայցապահանջի մեջ մտնում է՝ 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, Իրավաբանական անձում 11 մասնակցություն, 1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ...
Կարդալ ավելին »Հիբակուշա՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: Այդ մասին վկայում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։ «Ատոմային ռումբի հարվածից Հիրոսիմայից և Նագասակիից փրկվածների այս շարժումը, որը նաև հայտնի է որպես Հիբակուշա, ստանում է Խաղաղության մրցանակ՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու իր ջանքերի ...
Կարդալ ավելին »100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրին, որով Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը: «Խոսում ենք ...
Կարդալ ավելին »Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ
Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Ինչպես տեղեկանում ենք ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը առցանց հարցում է անցկացնում
ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է առցանց հարցում: ՆԳՆ-ից հայտնում են, որ հարցման նպատակն է հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավել մատուցման որակը։ «ՆԳՆ բարեփոխումների օրակարգում քաղաքացիակենտրոն, հանրությանը հասանելի նոր որակի ծառայությունների մատուցումն է, որտեղ քաղաքացու կարծիքն առաջնային դեր ունի»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել այս ...
Կարդալ ավելին »Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում հիմնադրված ինտենսիվ այգին առաջին բերքն է տվել
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում 2023 թվականին հիմնադրված ինտենսիվ այգում առաջին բերքահավաքն է, որին մասնակցել են նաև մարզպետ Կարեն Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, պաշտոնական այլ անձինք։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ինտենսիվ այգու առաջին բերքահավաքը համընկել է դպրոցի տնօրինության ու մանկավարժների նախաձեռնությամբ կազմակերպված «Բերքի տոն» և «Մեծ փուռ» ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի
Ֆրանսիայի զինված ուժերի ծախսերն, ըստ ակնկալիքների, հաջորդ տարի կավելանան մինչև 50,5 միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։ Ըստ AFP-ի տվյալների՝ «2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով, դրանք կկազմեն ՀՆԱ-ի 2 տոկոսը»։ Ֆրանսիան այս ոլորտում իր հատկացումները հետևողականորեն ավելացնում է 2017 թվականից ի վեր, երբ ...
Կարդալ ավելին »Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ