• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից կներգրավի 75 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ներգրավել 75 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:  Հակոբյանը նշեց, որ 2024 թվականի պետական բյուջեով պակասուրդի ֆինանսավորման համար հաստատվել էին ֆինանսավորման աղբյուրներ, որոնց մի մասն ապահովվում է ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

Հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են: Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ...

Կարդալ ավելին »

էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայում կմասնակցի Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում մասնակցելու է  Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 11/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.51%-ով և կազմել 75.67 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.58%-ով և կազմել 79.15 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 11/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.27%-ով և կազմել 2662.40 դոլար, արծաթի գինն աճել է 2.61%-ով և կազմել 31.51 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.87%-ով և կազմել 986.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 11/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 42454.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 5780.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 18282.05 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 11/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 19210.90 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7541.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 8237.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Կադիրովը Wildberries-ի պատճառով արյան վրեժ է հայտարարել Պետդումայի երկու պատգամավորների և սենատորի նկատմամբ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արյան վրեժ է հայտարարել Պետդումայի պատգամավորներ Բեկխան Բարախոևի, Ռիզվան Կուրբանովի, ինչպես նաև սենատոր Սուլեյման Քերիմովի դեմ։ Կադիրովը պնդում է, որ Wildberries ընկերության շուրջ կոնֆլիկտի պատճառով նրանք ավելի վաղ պատվիրել են իր սպանությունը։ «Նրանք ունեն իրենց բիզնեսները, և նրանք ոչ միայն խլել են այդ կնոջ [Տատյանա Կիմի] բիզնեսը, այլ նույնիսկ հրամայել են սպանել ինձ»,-հայտարարել է Կադիրովը Չեչնիայում ...

Կարդալ ավելին »

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենա: Ոստիկանությունից հայտնում են, որ Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային ...

Կարդալ ավելին »