• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պղինձը Հայաստանի համար նավթ և գազ է. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Նա պարզաբանել է, որ պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։ Խուդոլին հայտնել է, որ էլեկտրական մեքենաների արտադրության համար պահանջվում է 4 անգամ ավելի շատ պղինձ, քան ...

Կարդալ ավելին »

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, որն այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական ...

Կարդալ ավելին »

Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ժամկետը երկարացվեց 1 տարով

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ընթացքն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՆԳՆ ոլորտային բարեփոխումները կարող են ծառայել որպես միջազգային օրինակելի փորձ. Ֆլորենս Բաուեր

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Նա, ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում հին դպրոցի շենքում մանկապարտեզ կտեղակայվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քմ մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։ Ներկայումս Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Տավուշի մարզպետարանում քննարկվել է աղետի գոտում գյուղատնտեսության ոլորտում բնակչության վնասի փոխհատուցման հարցը

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում մարզային և Նոյեմբերյանի համայնքային՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների հետ։ Հանդիպումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից: Հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում քննարկվել է ոլորտի զարգացումը

Հայաստան հանքարդյունաբերության ֆորումում քննարկվել են ընդերքօգտագործման և օգտակար հանածոների վերամշակման հիմնախնդիրները։ Ֆորումին մասնակցել են ավելի քան 150 հանքափորներ, փորձագետներ և կառավարության անդամներ, հաղորդում է MIR 24 հեռուստաալիքը։

Կարդալ ավելին »

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջանյանը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու 3 ամենաարագ ուղիների մասին

Պղինձը, մոլիբդենը և մի քանի այլ մետաղներ վճռորոշ դեր կխաղան կանաչ տնտեսության անցման գործում, առանց դրա անցումը հնարավոր չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։ «Որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականը պղնձի պահանջարկը գրեթե կկրկնապատկվի, մինչդեռ արտադրությունն այս տեմպերին չի ...

Կարդալ ավելին »

Նոր մոտեցումները հնարավորություն կտան հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ ...

Կարդալ ավելին »