• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

SADA-ն օգնում է պատրաստ լինել AI-ի զարգացումներին. Մայլս Ուորդ

SADA, An Insight company-ն, որն ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է և տրամադրում է Google Cloud-ի վրա հիմնված լուծումներ, Երևանում անցկացվող WCIT2024/DigiTec-ին մասնակցող հայտնի ընկերությունների շարքում էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը WCIT2024/DigiTec-ի շրջանակներում ներկայացրեց ընկերության գործունեության մանրամասները, պատմեց, թե ինչպես է ընկերությունը ներդնում արհեստական ​​բանականությունը բիզնեսի մեջ, թե ինչ մարտահրավերներ կան այդ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։   «Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, ...

Կարդալ ավելին »

WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Երևանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել  համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են ...

Կարդալ ավելին »

Գազայում 64 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով. Al Jazeera

Գազայի հատվածում հոկտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհերից 15-ը եղել են պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի հիվանդանոցում։ Գազայի հատվածի հյուսիսում վեցօրյա պաշարումը ՄԱԿ-ին ստիպել է փակել ապաստարանների վերածված դպրոցները և հիվանդանոցները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի ...

Կարդալ ավելին »

Տավուշի մարզի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Կարդալ ավելին »

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ

«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հաղորդում է Rueters գործակալությունը։ «Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 10/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 19254.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7560.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 8243.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 10/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 42512.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 5792.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 18291.62 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 10/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2629.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 30.71 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.72%-ով և կազմել 968.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 10/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.07%-ով և կազմել 73.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 77.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »