Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գազի ու բենզինի մասով լուրջ ստվեր ենք տեսնում. Բադասյան
Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում: «Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, ...
Կարդալ ավելին »6,1 մլրդ դրամի ներդրում․ պողպատյա խողովակներ և պրոֆիլներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պողպատյա խողովակների և պրոֆիլների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 34 աշխատատեղ ...
Կարդալ ավելին »Սոցփաթեթի շահառուների թիվն ավելացել է. հատկացվեց ևս 2,7 միլիոն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց 2,7 մլն դրամ ուղղել սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի ապահովմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դիմել է նախարարությանը՝ նշելով, որ թափուր հաստիքների համալրման արդյունքում՝ իրենց անհրաժեշտ է մինչև տարեվերջ լրացուցիչ 2,7 մլն դրամ (իրենց շահառուների թիվը փաստացի ավելացել է առաջին կիսամյակում 37, երկրորդ կիսամյակում 38 ...
Կարդալ ավելին »600-ով ավելացվել է էլեկտրական մեքենաների՝ արտոնյալ ներմուծման քվոտան
Կառավարությունը որոշեց իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 մեքենաների սահմանաչափն անցել է, և կարիք կա 600 հատ նորից բաշխելու։ Վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ 71 տոկոսը մեքենաների ֆիզիկական անձինք են ...
Կարդալ ավելին »Ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կմասնակցեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը փոփոխությունն է իրականացնում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ Հոկտեմբերի 10-ին նիստին նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը հիշեցրեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2021 թվականից փորձնական կարգով և 2024 թվականին չորրորդ անգամ պետք է իրականացվի ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ «Ամեն տարի մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում բարելավվելու թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը, թե մնացած ատեստավորման գործընթացի հետ կապված բաղադրիչները։ Մեզ ...
Կարդալ ավելին »Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին
Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Օդիսեյ Բիգվավան հայտարարել է, որ Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցումն ու ստորագրումը պետք է լինեն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումների առանցքային խնդիրը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի ...
Կարդալ ավելին »Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ «Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասաց Մանասյանը։ Հոկտեմբերի 1-ին Գրիգոր ...
Կարդալ ավելին »Շուրջ 6000 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար
Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Դիմողների շրջանում կան նաև չաշխատող մանկավարժներ, որոնք կամավոր ատեստավորում անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցներում։ Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կանցկացնենք նոյեմբերին»,- ասաց Անդրեասյանը։
Կարդալ ավելին »Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն»,- Կոբախիձեն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ