Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 3-ի դրությամբ
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.52%-ով և կազմել 23,714,546.56 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.54%-ով և կազմել 61,249.41 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.55%-ով և կազմել 2,388.94 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.039003449 (-3.03%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.06%-ով և կազմել 318.37 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգի կոմիտեն առցանց հանդիպում է սկսել
ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգի կոմիտեն առցանց հանդիպում է սկսել, որի ժամանակ դաշինքը կգնահատի նավթի շուկայում առկա իրավիճակը: Այս հանդիպումների ժամանակ սովորաբար վերլուծվում է նավթի շուկայի վիճակը և որոշվում է ՕՊԵԿ+-ի համար արդյունահանման մակարդակի վերաբերյալ առաջարկություն: Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերն այժմ անցկացվում են երկու ամիսը մեկ անգամ: Վերջին նման հանդիպումն անցկացվել է օգոստոսի 1-ին: Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի ...
Կարդալ ավելին »Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական ...
Կարդալ ավելին »Իրանական կողմը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին
Իրանական կողմը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Մեր հրթիռների ավելի քան 90% -ը հասել է թիրախներին․ չեն որսացել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա», – Արաղչիի խոսքը մեջբերել ...
Կարդալ ավելին »Պարտադիր դրոշմավորվում են նոր խումբ ապրանքներ
Հայաստանը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման է անցնում նոր խումբ ապրանքների համար։ Այժմ պարտադիր դրոշմավորվում են ծխախոտը, ալկոհոլը և փաթեթավորված խմելու ջուրը։ Մեկնարկել են նաև կաթնամթերթքի, գարեջրի, գազավորված և ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումը թույլ է տալիս իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական ...
Կարդալ ավելին »Աննա Դանիելյանը հարցազրույց է ունեցել Սարգիս Հայոցյանի հետ
Աննա Դանիելյանի հարցազրույց է ունեցել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ ԲԿԳ նախագահն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծին, մասնավորապես՝ ․ Նախագծի ընդունման անհրաժեշտությանը, ․ Նախագծում ակադեմիական քաղաքին, Գիտությունների ազգային ակադեմիային և գիտական ինստիտուտներին վերաբերող դրույթներին, ․ Բուհերի լիցենզավորման պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող այլ փոփոխություններին:
Կարդալ ավելին »Իրազեկում. ՆԳՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Նյութի աղբյուրը՝ Armlur.am ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ