• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության ...

Կարդալ ավելին »

Առևտրային նստաշրջանի արդյունքում ահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները

NYMEX բորսայի հոկտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.17%-ով և կազմել 2680.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.44%-ով և կազմել 32.38 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.42%-ով և կազմել 1013.90 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի որոշ շրջանների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա»–ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի), ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ԿԵ ...

Կարդալ ավելին »

ՃՏՊ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Մ․), «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ի հանրակրթական դպրոցներում կայացել են հրաձգության մրցումներ

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի թիմը, երկրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ...

Կարդալ ավելին »

Լիբանանի հարավում ընթացող մարտերում հաջողվել է «Հեզբոլլահ» շարժման 60 մարտիկի ոչնչացնել

Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հաջողվել է օրվա ընթացքում «Հեզբոլլահ» շարժման 60 մարտիկի ոչնչացնել Լիբանանի հարավում ընթացող մարտերում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը: Մասնավորապես, Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Բինթ Ջբեյլ բնակավայրում գտնվող շինությունը, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի 15 մարտիկներ և սպառազինությունների պաշար։ Օդուժը նաև ոչնչացրել է թշնամու զինվորներին, որոնք չկառավարվող հրթիռներ են արձակել Իսրայելի Ռամոն Ռիջի և ...

Կարդալ ավելին »

Պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում

Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն: Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, ...

Կարդալ ավելին »

Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են զարդեր և թանկարժեք քարեր,

Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր, այդ թվում՝ 72 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման թափանցիկ քարեր։ Հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ...

Կարդալ ավելին »

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի շրջանակներում մասնակիցները այցելել են «Երեմյան» ֆերմերային տնտեսություն

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի շրջանակներում մասնակիցները հոկտեմբերի 2-ին այցելել են Տաշիրում գտնվող «Երեմյան» ֆերմերային տնտեսություն՝ գերժամանակակից անասնապահական համալիր․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Մասնակիցները շրջայց են կատարել համալիրի տարածքով, ծանոթացել գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով, ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով հագեցած, արտադրության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցված ընկերության կարողություններին: Այնուհետև մասնակիցներն այցելել են Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ (COAF), որի հիմնական նպատակն ...

Կարդալ ավելին »