• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վերա Յուրովայի հետ

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ...

Կարդալ ավելին »

Իրազեկում․ ՓԾ

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Կարդալ ավելին »

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Ղազաստանում մասնակցել է նիստի

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ...

Կարդալ ավելին »

Լարսը բաց է․ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդալ ավելին »

Մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթը

Team Telecom Armenia-ի աջակցությամբ այսօր մեկնարկեց համազգային «Գիտության շաբաթ»-ը, որն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը ժամանակակից աշխարհում և գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։ Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը ժամը 15:00-ից 21:00-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ստորագրվել է ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը

ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Այսօր կառավարությունների ղեկավարները ստորագրեցին ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կնպաստի ազգային բորսաների զարգացմանը և բիզնես-շուկայի ընդլայնմանն, իսկ գները կձևավորվեն մրցակցային հիմունքներով»: Նյութի աղբյուրը՝ B24.am https://b24.am/economy/412890.html

Կարդալ ավելին »

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 1.8%: Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը: Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 2.2%:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Հնարավոր է սա 2 մարդ, շիկահեր and տեքստ նկարն է Զրուցակիցները ...

Կարդալ ավելին »

 ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Լիբանանում է․ ՊՆ

«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »