• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եղանակը առաջիկա օրերին

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում ...

Կարդալ ավելին »

Պետք է բարձրացնել Հայաստանի հանքարդյունաբերության արտադրողականությունը

Մենք պետք է որոշումներ կայացնենք հանքարդյունաբերության արտադրողականությունը բարձրացնելու համար, և մենք գնալու ենք այս ճանապարհով։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Նա հավելեց, որ կառավարության և հասարակության սպասելիքները պետք է արդարացվեն։ Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտում առկա տեխնոլոգիաները արդյունավետության առումով անարդյունավետ են։ Հարությունյանը մատնանշել է նոր տեխնոլոգիաների ներդրման և ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Կարդալ ավելին »

Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Հայրապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և ՀՀ դրոշն ամենաբարձր գագաթներին ծածանելու համար: «Այս խորհրդանշական գնահատանքով կուզեինք ձեր օրինակը վարակիչ դարձնել մյուսների համար: Հայաստանը լեռնային երկիր է, և լեռնագնացությունը մեր երկրում զարգացման շատ լուրջ ներուժ ...

Կարդալ ավելին »

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը․ ՊԵԿ

Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ոսկենման զարդեր Մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի ավտոպահեստամասերի ներմուծման փորձը կանխվել է Բեռնատարից հայտնաբերվել է 510 կգ չրհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ Տրասնպորտային միջոցիցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած 14 կգ ընդհանուր քաշով դեղորայք Մաքսային ծառայողները կանխել են չհայտարարված էլեկտրական ծխախոտների ներմուծման փորձը

Կարդալ ավելին »

Պղնձի մոլիբդենի պահանջարկն աշխարհում աճում է. ինչպե՞ս իրացնել Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը

«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում ունի 2-5 տոկոս ներդրում։ Բայց սա միայն ոլորտի մասնաբաժինն է, իսկ մենք բոլորս գիտենք մեր ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին։ Եթե անուղղակի ազդեցությունն էլ ենք գումարում, ըստ տարբեր հետազոտությունների, Հայաստանի ՀՆԱ-ի մինչեւ 11-12 տոկոսը ստեղծվում է այս ոլորտում։ Հայաստանում հարկերի 5-11 տոկոսը հավաքագրվում է մեր ոլորտի կազմակերպություններից»,- «Mining Armenia Forum»-ի ժամանակ այս ցուցանիշները ներկայացրեց Հայաստանի Հանքագործների եւ ...

Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը․ քննարկվել է 7 նախագիծ

Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան վերականգնման, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի վերականգնման, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 ...

Կարդալ ավելին »

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 164, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, ...

Կարդալ ավելին »

ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարոդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ.) և «Iveko» (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »