• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։ Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։ Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է ...

Կարդալ ավելին »

66 դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում այսօր 66 դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին: Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից ...

Կարդալ ավելին »

Եզրափակվեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարր գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։ ...

Կարդալ ավելին »

Երևանում և մարզերի որոշ շրջաններում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, Արարատյան փողոցներ, Բագավան թաղամաս և ...

Կարդալ ավելին »

Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր

Երկուշաբթի գիշերը 4 մարդ է զոհվել Բեյրութի կենտրոնում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով․հայտնում է BBC-ն՝ հղում անելով AFP-ին: Իսրայելական անօդաչուն հարված է հասցրել «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող Կոլայի շրջանում գտնվող շենքին։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է, որ քանդվել է բազմաբնակարան շենքի հարկերից մեկը։ Հարվածից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» (PFLP) կազմակերպությունում հայտարարել են, ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։  Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ ...

Կարդալ ավելին »

Մարտահրավերներ, ոլորտային ծրագրեր․ կայացավ «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովը

Սեպտեմբերի 27-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի հանքարդյունաբերության երկօրյա ֆորումը (Mining Armenia Forum): Այն Հայաստանի հանքագործների և մետալուրգների կողմից կազմակերպված առաջին միջազգային ֆորումներ էր։ Ներկա էին կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ոլորտի մասնագետներ, գիտության և ՀԿ ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Կարևորելով այս հանդիպումը՝ վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։ ...

Կարդալ ավելին »

ՈՒՂԻՂ․ Ծաղկաձորում շարունակվում է Հայաստանի հանքագործական ֆորումը

Ծաղկաձորում ընթանում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ անցկացվող Հայաստանի հանքագործական ֆորումը։ Երկօրյա միջոցառման շրջանակում տեղի են ունենում հանրապետության հանքարդյունաբերական ոլորտին առնչվող քննարկումներ, զեկեւյցներ են ներկայացնում հայաստանցի և միջազգային մասնագետները։ Ֆորումի մանրամասները՝ ներկայացվող ուղիղ եթերում։

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1,3 մլրդ դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։ ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։ Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։ Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան ...

Կարդալ ավելին »

Դյուրացվում է երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված մի շարք ապրանքների արտահանման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց, որով  փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու ...

Կարդալ ավելին »