Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը: Ծրագրում ներառվել են 19 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, Լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը Արմեն Գրիգորյանին հաստատեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Այս տարվա սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ (Արսեն Պետրոսյան,Արմեն Գրիգորյան, Էդգար Ղազարյան, Ատոմ Մարգարյան): Նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Փակ քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է ...
Կարդալ ավելին »ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 4000 ուսանող կշարունակի պետական աջակցություն ստանալ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ որոշում կայացրեց: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նախ նշեց, որ նախորդ տարի երկու որոշում է ընդունվել․ 2023-ի հոկտեմբերի 12-ին կարգավորվել է ԼՂ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակության հարցը, որպեսզի ՀՀ բուհերում կրթությունը հնարավոր լինի։ Դեկտեմբերին ևս որոշում ընդունվել է արդեն իսկ բուհերում սովորող ԼՂ ուսանողների համար։ ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար հատկացվեց 988 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Սույն ...
Կարդալ ավելին »Պետությունը աճուրդով վաճառում է Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասի անշարժ գույքը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում պետական գույքն աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0,1702 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Նախագծում նշված գույքը կառուցված է եղել 1985-ին ...
Կարդալ ավելին »Financial Times․ ԱՄՆ-ը դատի է տվել Visa-ին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Visa-ին դեբետային քարտերի ոլորտում ենթադրյալ հակամրցակցային գործելակերպի համար: ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է դատարան դիմել Visa-ի գործարար պրակտիկայի բազմամյա հետաքննությունից հետո։ Financial Times-ը գրում է, որ դեռ 2021 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը Visa-ից տեղեկատվություն էր հայցել հակամենաշնորհային դրույթների հնարավոր խախտումների մասին։ Հետաքննությունը կենտրոնացել էր ԱՄՆ-ում Visa-ի դեբետային քարտերի բիզնեսի, ինչպես նաեւ այլ ցանցերում եւ ...
Կարդալ ավելին »Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից: Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա ...
Կարդալ ավելին »1 տրիլիոն դոլար՝ մինչև 2027-ը․ AI շուկան
AI արտադրանքի համաշխարհային շուկան մինչև 2027 թվականը կհասնի 990 միլիարդ դոլարի։ Նման կարծիք են հայտնել Bain խորհրդատվական ընկերության փորձագետները։ AI արդյունաբերությունը, ներառյալ ծառայությունների և սարքավորումների սեգմենտները, կաճի տարեկան 40-55 տոկոսով՝ սկսած անցյալ տարի գրանցված 185 միլիարդ դոլարից, ըստ Bain-ի: Պահանջարկն այնքան արագ է աճում, որ կարող է խնդիրներ առաջացնել մատակարարման շղթայում այնպիսի բաղադրիչների համար, ինչպիսիք են չիպերը, ասել է Բեյնը: ...
Կարդալ ավելին »4-րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. հայտագրումը մեկնարկել է
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար–Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը ...
Կարդալ ավելին »Երևանում Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ