• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դոլարն ու ռուբլին աճել են, եվրոն և ոսկու գինը՝ նվազել. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 387.64 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 4.33 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 429.00 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 455.83 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.18 դրամով և կազմել 509.24 դրամ: Վրացական լարիի (GEL) ...

Կարդալ ավելին »

Նորույթ ASUS-ից․ ProArt P16՝ ստեղծագործելու համար առավելագույն արտադրողականություն

Տեսանյութերի խմբագրման կամ 3D մոդելավորման համար իդեալական նոթբուք փնտրելը հեծտ գործ չէ։ Մի կողմից օգտատերերին պետք է առավելագույն արտադրողականություն, մյուս կողից՝ շարժունակություն։ Խնդիրն այն է, որ ոչ բոլոր նոթբուքերը կարող են համապատասխանել այս հատկանիշներին և հաճախ պետք է փոխզիջումների գնալ: Այսօր կանդրադառնանք ProArt P16-ին՝ ASUS ապրանքանիշի նոր պրոդուկտին: Այս նոթբուքը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր սովոր չեն քչով բավարարվել և ...

Կարդալ ավելին »

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող  «ԱՏԳ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։ Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ...

Կարդալ ավելին »

Որոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ...

Կարդալ ավելին »

TBC Bank Uzbekistan-ը $25 միլիոն է ներգրավել թվային բանկինգի զարգացման համար

TBC Bank Uzbekistan-ը հայտարարել է BlueOrchard Finance-ից $25 միլիոն պարտքային ֆինանսավորման ներգրավման մասին: Միջոցները կուղղվեն TBC UZ-ի համալիր թվային էկոհամակարգի ընդլայնմանը: Մասնավորապես, դրանք կօգտագործվեն բանկի վարկային պորտֆելը մեծացնելու եւ Ուզբեկստանի ամբողջ տարածքում ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն ապահովելու համար։ «Մենք ուրախ ենք համագործակցել TBC UZ-ի հետ եւ աջակցում ենք նրա կարեւոր առաքելությանը՝ օգտագործել ժամանակակից թվային բանկինգը Կենտրոնական Ասիայում կենսամակարդակը բարելավելու ...

Կարդալ ավելին »

Ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։ «Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր: Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, ...

Կարդալ ավելին »

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 5-ի և 6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի և 6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, ...

Կարդալ ավելին »

Երևանում և որոշ մարզերում էլեկտրամատակարարումը կդադարեցվի․հասցեներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 34 շենքեր, «Անի» մսուր-մանկապարտեզ, «Քալանթար» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ...

Կարդալ ավելին »

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) համատեղ իրականացնում են ըստ բնակության վայրի փաստացի հաշվառման և ժամանակավոր պաշտպանության վկայականների տրամադրման դիմումների օնլայն ընդունման հարթակի ձևավորում։ Այս առնչությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրը հայտարարել է հարթակի մշակման մրցույթ։ Մանրամասներին ծանոթանալու համար անցե՛ք հղումով՝ https://procurement-notices.undp.org/view_negotiation.cfm?nego_id=24330&fbclid=IwY2xjawFDhQ1leHRuA2FlbQIxMAABHRhsEobBdL0IETaMraZsaZkJtFQrTMzk95OIxCbJf6IXMnB9eBMVAwKqVQ_aem_EcSxk9EW7L2Mj6BYhGW0KA Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են դիմել։ The Migration and Citizenship Service of the ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի 10 լավագույն շախմատիստի և շախմատիստուհու վարկանիշային աղյուսակը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստի և շախմատիստուհու վարկանիշային աղյուսակը: Տվյալները հրապարակվել են 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Լավագույն շախմատիստներն են Հայկ Մարտիրոսյան Շանթ Սարգսյան Գաբրիել Սարգսյան Հրանտ Մելքումյան Մանուել Պետրոսյան Սամվել Տեր-Սահակյան Ռոբերտ Հովհաննիսյան Արամ Հակոբյան Սերգեյ Մովսիսյան Կարեն Գրիգորյան Լավագույն շախմատիստուհիներն են Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան Աննա Սարգսյան Մարիամ Մկրտչյան Մարիա Գևորգյան Սուսաննա Գաբոյան Պոլինա ...

Կարդալ ավելին »