• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոկակարգը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Վարչապետը Սյունիքի մարզում մասնակցել է Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում մասնակցել է Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այդ մասին նա գրել է իր Տելեգրամի ալիքում և կից տեսանյութ հրապարակել:

Կարդալ ավելին »

ԵՊՀ մասնաշենքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներ են տեղադրվել (լուսանկար)

ԵՊՀ-ում նոր ուսումնական տարին մեկնարկել է կարևոր առաջընթացով։ Այս մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ կենտրոնական և այլ մասնաշենքերում տեղադրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներ, որոնք հնարավորություն կտան նրանց ազատորեն տեղաշարժվելու և լիարժեքորեն մասնակցելու համալսարանական կյանքին։ «Հերթական այս ներդրումը ոչ միայն տեխնիկական լուծում է, այլև արտահայտում է ներառական կրթություն ապահովելու մեր առաքելությունը։ ...

Կարդալ ավելին »

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Կիրանցի նորակառույց դպրոցի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Կիրանցի նորակառույց դպրոցի բացմանը: Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետն ու գրել. «Կիրանցի նորակառույց դպրոցի բացումը տեղի ունեցավ»։

Կարդալ ավելին »

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

 Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ: Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։

Կարդալ ավելին »

Ակնաշեն գյուղում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ):

Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոխադարձաբար կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ...

Կարդալ ավելին »

Սկսվում են Ամբերդ ամրոցի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները

Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ: Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ...

Կարդալ ավելին »