Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ սեպտեմբերի 2-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.13 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390.33 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422.30 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 434.47 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.13 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.46 դրամը:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սուրեն Պապիկյանը Վրաստանում է
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահի ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։ Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել մեր հասարակությունը և կայացնել մեր պետությունը։ ...
Կարդալ ավելին »2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ
ԶՊՄԿ-ը Գիտելիքի և դպրության տոնի առթիվ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, գրել է․ «Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը: Հենց վերոնշյալ ...
Կարդալ ավելին »Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 ...
Կարդալ ավելին »ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ
Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։
Կարդալ ավելին »Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը հայտնի են
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Սեպտեմբեր ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։ Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին: Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է:
Կարդալ ավելին »ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ձորաղբյուր թաղամաս՝ «Օրբիտա-2», «Ավտոգազ», «Ս․ Կարապետյան», «Ական», «Դիանա», «Ժ․ Դանիելյան» ՍՊԸ-ներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Ս․ Ալոյան» ԱՁ, «Մ․ Ավետիսյան», «Ա․ Ավանեսյան», «Դ․ Ավանեսյան», «Հ․Հարությունյան», «Կ․Հախնազարյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Սևակավան, Վանաշեն և ...
Կարդալ ավելին »Արմավիրում 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 2-ի, 5-ի և 6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ի, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ