• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման փորձաքննության արդյունքները պատրաստ են

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։ «Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ ...

Կարդալ ավելին »

Գյուղատնտեսական հաշվառումը կընդգրկի բոլոր համայնքներն ու տնտեսվարողներին

Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը նախատեսվող գյուղատնտեսական համատարած հաշվառումը կընդգրկի 71 խոշորացված համայնք՝ մոտ 900 բնակավայրերով։ Այդ մասին ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեի Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը՝ ներկայացնելով վերոնշյալ հաշվառման համար իրականացվող աշխատանքները։ «Նախքան բուն դաշտային աշխատանքները՝ գործընթացը պայմանականորեն բաժանվել է երեք փուլի. առաջին փուլը նախապատրաստական աշխատանքներն են, որի շրջանակներում իրականացվել են բնակավայրերում տնտեսությունների ցուցակագրում։ ...

Կարդալ ավելին »

Աղբահանության նոր տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն կա վարորդի կարիք

Աղբահանության նոր ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն այս պահին վարորդների թափուր հաստիքներ կան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։  «Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox վիրուսի՝ այս տարի առաջին դեպքը

Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության՝ բուժառուն 33-ամյա ֆիլիպինցի է, որը երկրից դուրս չի եկել։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:  ԱՀԿ-ի կողմից ահազանգի ...

Կարդալ ավելին »

Zenbook S 16. ASUS-ը համատեղեց էլեգանտությունն ու բարձր տեխնոլոգիաները

ASUS Zenbook S 16-ը պրեմիում դասի գերբարակ նոթբուքերի նոր մոդել է: Այս 16 դյույմանոց սարքը համատեղում է բարդ դիզայնը և առաջադեմ տեխնոլոգիաները՝ առաջարկելով ոճի և արտադրողականության յուրահատուկ համադրություն: Ընդամենը 1,1 սմ հաստությամբ և 1,5 կգ քաշով Zenbook S 16-ը ոչ միայն շարժական ապրելակերպի մաս է, այլև հզոր ուժ է՝ ցանկացած առաջադրանք կատարելու համար: Այս նոթբուքը, անկասկած, հիանալի ընտրություն է նրանց ...

Կարդալ ավելին »

Ջորջ Քլունիի հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել

ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից: «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հանուն արդարության հիմնադրամ) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը», – հայտնել են գլխավոր դատախազությունում։ Գերատեսչությունն այն կարծիքին է, որ հիմնադրամն «աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, ...

Կարդալ ավելին »

Երևանի Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ

Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Սեդրակյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել է 100․1 տոկոս: Գիծ է դուրս բերվել ...

Կարդալ ավելին »

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։  Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Կարդալ ավելին »

Ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. կա երկու զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 19-ին ժամը 00։21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ ...

Կարդալ ավելին »

Քաջարանը նշում է հիմնադրման 66-ամյակը

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տոն է։ Հայաստանի արդյունաբերական քաղաքը օգոստոսի 18-ին տոնել է 66-ամյակը։ Ինչպես տեղեկացրին Քաջարանի քաղաքապետարանից, օրը նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև Սյունիքի մարզային իշխանությունները, Սյունիքի համայնքների ղեկավարները, ԱԺ սյունեցի պատգամավորներ, Իրանի հյուպատոսը Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենահի կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի, և այլ անձինք:  «Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունեց ...

Կարդալ ավելին »