Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»,- նշված է նախարարության սոցիալական ցանցերում արված գրառման մեջ: Գրառմանը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ
ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ оգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ ...
Կարդալ ավելին »ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ
Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ և այն այժմ աշխատում է իր բնականոն ռեժիմով։ Այդ մասին հայտնել են Հայկական ատոմային էլեկտրակայանից։ Հաղորդագրության համաձայն՝ ՊՆՎ-2024-ից հետո ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին ժամը 12։17-ին ՀՀ միասնական էներգահամակարգին է միացել ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ տուրբոգեներատորը, իսկ ժամը 15։20-ին՝ 3-րդը։ «Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս/թ օգոստոսի ...
Կարդալ ավելին »Հայաստանը կունենա 5G լայնաշերտ ցանցի հասանելիություն․ ԲՏԱ-ն մրցույթ կհայտարարի
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ներդրման նպատակով ազատականացրել է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն՝ այն մրցույթային կարգով շարժական կապի օպերատորներին տրամադրելու համար։ 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Որպես տեխնոլոգիական առաջընթացի կարևոր գործիք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։ ...
Կարդալ ավելին »Ճապոնիան հայտնել է 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ Այդ մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իրազեկված է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO ընկերությունը ջրի արտահոսք է հայտնաբերել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, որի հետևանքով օգտագործված վառելիքի հովացման համակարգի պոմպային ...
Կարդալ ավելին »ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձը ԲԿ-ի գլխավոր բժշկից 1 մլն դրամ կաշառք է ստացել
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց տվյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի ...
Կարդալ ավելին »Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես վերականգնվում և վերանորոգվում են Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Լոռու մարզի Ամրակից գյուղի ...
Կարդալ ավելին »Ողջիում կառուցվում է խեցգետնաբուծական համալիր
Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. պետական աջակցության» ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ըստ նախատեսվածի 1350 քմ տարածք ընդգրկող, շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով իրականացվող խեցգետնաբուծական համալիրը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։ Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։ ...
Կարդալ ավելին »Հաշվետվությունները ՊԵԿ կայքում չեն արտացոլվել տեխնիկական խնդրի պատճառով. պարզաբանումը
Ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետվությունները: Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, դրանք հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են ...
Կարդալ ավելին »Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումների
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ