• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Բյուջեի ծախսերը՝ ըստ գործառական դասակարգման խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232,737.9 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 20․1% աճ։ 2024թ.-ի հունիս ամսին ծախսերը կազմել են 203,672.9 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 37%-ով և կազմել 308,937.6 մլն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 108 հանցանք․ գրանցվել է 16 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի խոհանոցում կրկնակի ստուգայցի ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին »

ՀՀ-ում աշխատատեղերն ու աշխատավարձերն աճել են

2024-ի հունիսին Հայաստանում վարձու աշխատողների թիվը հասել է 760 248-ի, ինչը 4,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա վկայում է աշխատաշուկայի կայուն աճի մասին, թեև աճի տեմպերը մայիս ամսվա համեմատ (4,9%) փոքր-ինչ դանդաղել են: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ոչ մի ճյուղում աշխատողների թվի նվազում չի գրանցվել: Առևտուրը, այլ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 45,9 միլիոն դոլարով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից, այս գումարը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից. – Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար – Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար Արտաքին պարտքի մեջ ներառված են՝ – ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար – ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար Ներքին ...

Կարդալ ավելին »

Ֆերիկ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ...

Կարդալ ավելին »

Գրեթե 4500 բեռնատար է սպասում ՌԴ-ից Վրաստան անցնելուն

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։  Նշվում է, որ ըստ Հյուսիսայի Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ օգոստոսի 7-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 4433 բեռնատար։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մեկնող ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը հարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի հարավարևմտյան Թայիզ նահանգը, որը գտնվում է հութիների վերահսկողության ներքո: Այդ մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել։ Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել հութիների վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հենակետերը, որտեղից խռովարարները հրթիռներ են արձակում Կարմիր ծովի ...

Կարդալ ավելին »

Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:  Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով: Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում: Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. ...

Կարդալ ավելին »