• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Լազերային տեխնիկան» կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանին»

«Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշումը կայացվեց կառավարության օգոստոսի 8-ի նիստում։ Երկուսն էլ պետական հիմնարկներ են, բաժնետոմսերի կառավարման լիազորությունը պատկանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Նախարարությունն էլ քննարկել և վերանայել է ընկերություների հետագա գործունեության նպատակահարմարությունը, գործառույթները, ինչի արդյունքում հանգել նման որոշման: Ըստ հիմնավորման՝ այսպես ավելի արդյունավետ կգործեն։

Կարդալ ավելին »

Մի քանի հայրուր տեղով շինարարություն ենք իրականացնում. 6 մարզի հատկացվեց 1,4 մլրդ դրամ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրի համար 1 մլրդ 428 մլն դրամի չափով գումար հատկացնելու մասին հարցը քննարկվեց կառավարության հերթական նիստում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ եթե այդ հատկացումներն իրականացվեն, ապա կստացվի որ այս տարվա ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 13 մլրդ 730 մլն դրամ. «Արարատի մարզին կհատկացնենք 420 մլն դրամ՝ մարզադպրոցի ...

Կարդալ ավելին »

Կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն

Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնական ծրագիրը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Հայաստանում ավելի քան 10 տարի կիրառվում են կպչուն պիտակներ, բայց առանց QR կոդի։ Կպչուն պիտակները թույլ են տալիս նույնականացնել միայն տվյալ արտադրողի կամ խանութի ապրանքի ընդհանուր ծավալը, բայց ոչ յուրաքանչյուր կոնկրետ ապրանքի շրջանառությունը: Մինչդեռ QR կոդերով պիտակները լուծում են այս ...

Կարդալ ավելին »

Թոշակառուներին տրվող հետվճարը կդառնա 6000 դրամ

Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները 10 տոկոսի փոխարեն այսուհետ կունենան 12 տոկոսի հետվճար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Փոփոխվում է նաև առավելագույն հետվճարի չափը` 5000 դրամից դառնալով 6000 դրամ. «Այս տարվա հուլիսի տվյալներով` այս ծրագրից արդեն իսկ օգտվում է 240 հազար շահառու, որոնց ծրագրից մեկնարկից` 2022 թ. ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։ Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու ...

Կարդալ ավելին »

ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։ Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X-ում գրառմամբ։ «Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,- ասվում է գրառման մեջ։

Կարդալ ավելին »

Զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա

ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստին: Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ-ին ՊՊԾ-ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ-ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, ...

Կարդալ ավելին »

Պապոյանը Շիրակի մարզում ծանոթացել է կրծողների դեմ պայքարի միջոցառումներին

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին փոխանցում են նախարարությունից։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։ Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն առաջարկում է բիոմետրիկ անձնագրեր և նոր ձևաչափով թողարկում

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության հերթական նիստին անդամներին ներկայացրեց նախագիծ՝ բիոմետրիկ անձնագրերի և նոր ձևաչափով թողարկման մասին։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կունենան նոր անձնագիր և նույնականացման քարտ։ Նա նշեց, որ այժմ փնտրում են մատակարարի, որը որակյալ ծառայություն կմատուցի։ Ըստ նախագծի՝ անձնագրային բաժինը պետք է լինի ոչ  թե ոստիկանական շենքում, այլ մասնավորից վերցված տարածքներում։ Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականի մարտին ...

Կարդալ ավելին »

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` օգոստոսի 8-9-ը և 12-ին՝ կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել ...

Կարդալ ավելին »