ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հուլիս ամսվա ընթացքում նախընտրական քարոզարշավի համար հավաքել է երկու անգամ ավելի գումար, քան հավաքել էր Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով թեկնածուների շտաբները։ Այսպես, հուլիսին Հարիսը հավաքել էր 310 մլն դոլար, իսկ Թրամփը ՝ 137 մլն դոլար։ Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուի ընդհանուր բյուջեն կազմել է 377 մլն դոլար, ինչը 50 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 2-ին այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն, որն ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է: Այն առաջարկում է թվային բովանդակություն ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր ստեղծելու գործիքների փաթեթ։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր ...
Կարդալ ավելին »ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն ԱՄՆ-ից և այլ գործընկերներից ստանում է խորհրդատվական աջակցություն. ՊՆ-ն՝ Ուզրա Զեյայի հայտարարության մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության ...
Կարդալ ավելին »Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր
Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 14 հատ ձկնորսական ցանց: Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Նշվում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Կարդալ ավելին »Շինարարության ոլորտում ներդրվել է պահանջարկ ունեցող նոր մասնագիտություն
ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում: Ինչպես տեղեկանում ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024. մեր հավաքականից իր 2-րդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում օգոստոսի 2-ին (խմբ․ Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, ժամը 00։24-ին) իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Փարիզի հյուսիսային արենայում կայանալիք քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան է: Հաղթանակի դեպքում Չալոյանը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց` ժամը 00:24-ին: Մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի մրցակիցը ...
Կարդալ ավելին »Շարժա-Երևան չվերթով ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են ավելի քան 8 միլիոն դրամ ադամանդանման քարեր. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ ««Զվարթնոց» օդանավակայանում հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: Մաքսային զննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են 22 պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Ադամանդանման քարերի ընդհանուր քաշը ...
Կարդալ ավելին »Պետքարտուղարությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հնարավորությանը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և վերջիններիս ազատ արձակման հնարավորություններին, նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան։ Պատելն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե Պետքարտուղարությունը հետևո՞ւմ է արդյոք Բաքվում պահվող հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ...
Կարդալ ավելին »Էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։ «Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։ «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ