Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն: «Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ 🥈🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին։#Paris2024 pic.twitter.com/2tncVdymvh— Olivier Decottignies (@O_Decottignies) August 4, 2024 «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», – գրել է ...
Կարդալ ավելին »Երևանի ևս 9 դպրոցում կհիմնվի նախակրթարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ: Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից: «Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան, դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,-նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ...
Կարդալ ավելին »Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ որոշումները
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական միության ընդունած որոշումները։ Այդ մասին հայտնել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։ pic.twitter.com/p7Tgeu89DS— Erik Hellsborn (SD) (@EHellsborn) August 4, 2024 Տարածված հայտարարության մեջ, անդրադարձ կատարելով հուլիսի 22-ին ...
Կարդալ ավելին »Բրիտանիան արտակարգ հանդիպում կանցկացնի երկրում ծավալված անկարգությունների պատճառով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ արտակարգ հանդիպում կանցկացնի երկրի տարբեր քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ, որոնց ընթացքում ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունից հետո, որի հետևանքով երեք աղջիկ էր սպանվել, Բրիտանիայում ծայրահեղ աջերն անկարգություններով ուղեկցվող ակցիաներ են կազմակերպում։ Ռոտերդամում ցուցարարները հարձակվել ...
Կարդալ ավելին »Փրկարարները հայտնաբերել են Սևանի 2-րդ հանրային լողափում կորած երեխային
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա է կորել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխային։
Կարդալ ավելին »Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական արծաթե մեդալակիր է
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր ...
Կարդալ ավելին »Փրկարարներն անձնական ավտոմեքենային են մոտեցրել ոտքը վնասած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը
Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում էսկալացիայի բարձր ռիսկի մասին և կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել իրանական տարածքը։ Հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում: «Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որևէ պատճառով չմեկնել Իրան։ Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի աճող ռիսկի պատճառով ֆրանսիացի հյուրերին, որոնք դեռ գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը»,- ասված է ...
Կարդալ ավելին »Շիրակի Ձիթհանքով գյուղում այրվել է բեռնատար. կա տուժած
-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «ZiL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.): Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ