Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ HoM and the Political Advisor of EUSR met with ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի մեղավորը լքել է ՀՀ տարածքը. մեքենայում հայտնաբերվել է թմրանյութ
Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ հայտարարվել է հետախուզում: «Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ...
Կարդալ ավելին »Երևանի Մոլդովական փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 79,25 դոլար
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,53 դոլարով (0,66%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 79,25 դոլարի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 0,45 դոլարով (0,55%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 75,39 դոլարի։
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 31-07-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.40%-ով և կազմել 2416.00 դոլար, արծաթի գինն աճել է 2.72%-ով և կազմել 28.75 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.79%-ով և կազմել 976.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 31-07-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 40743.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 5436.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.28%-ով և կազմել 17147.42 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 31-07-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 18411.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 7474.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 8274.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.57%-ով և կազմել 1074.56 կետ:
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 31-07-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 75.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.31%-ով և կազմել 79.65 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Իրանի խորհրդարանի հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացվի՝ կապված Հանիյեի սպանության հետ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզայիին։ Նա հայտնել է , որ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին։ «Հարցը հետաքննվում է, և Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կհրապարակի համապատասխան տեղեկությունները՝ ...
Կարդալ ավելին »Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները` 914․1 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024թ․-ի մայիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 914,104 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 10,237 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 896,541 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 7,326 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 908,586 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 186,993 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 431,809 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ