• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

5-րդ տարին անընդմեջ․ Toyota-ն աշխարհում առաջինն է մեքենաների վաճառքի թվով

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։  Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։  Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է ...

Կարդալ ավելին »

Շվեյցարական SIGMA-ն նոր հնարավորություններ կստեղծի փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ:  SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %: 

Կարդալ ավելին »

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է համահարթ սակագին

Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին: ԲՏԱ նախարարությունից հայտնում են՝ որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար: Հեռուստաընկերությունների կողմից  ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին  բերում է պարտքերի կուտակման և ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի 17000 քաղաքացուց մնացել է 11000-ը, 25%-ն արդեն հեռացել է

Հայաստանի նկատմամբ արտաքին պահանջարկը նվազել է, ինչի հետևանքով նվազել է նաև ներգնա զբոսաշրջիկների կողմից մեկ շնչի վերածած ծախսերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. լողորդ Արթուր Բարսեղյանը ընդհանուր արդյունքով 56-րդն է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է: Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը: Կիսաեզրափակիչ դուրս եկան 16 լողորդներ, իսկ եզրափակիչում կմրցեն 8-ը:  Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: ...

Կարդալ ավելին »

ՌԴ քաղաքացիություն ստացողները ռուսական բանակում կծառայեն 1 տարի. «Ինտերֆաքս»

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձինք բանակում պետք է ծառայեն մեկ տարի, այլ ոչ թե երկու, ինչպես նախկինում առաջարկվում էր։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի իրազեկ աղբյուրը։ «Ամենայն հավանականությամբ, նրանք, ովքեր դառնում են Ռուսաստանի քաղաքացի, պետք է ծառայեն բանակում մեկ տարի, քանի որ դա կապահովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար հավասար իրավունքներ»,- պարզաբանել է աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ այսօր համապատասխան օրինագիծը, ...

Կարդալ ավելին »

Էդգար Հունանյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդգար Հունանյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

Կարդալ ավելին »

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի նվազման միտումներ կան. փորձագետը ներկայացրել է պատճառները

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս և հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են զբոսաշրջային այցելությունների ցուցանիշները։   Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունիսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 199,159-ի փոխարեն։ Ընթացիկ տարվա մայիսին էլ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 167,049 զբոսաշրջիկ՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 176,384-ի և 2022-ի 116,495-ի փոխարեն։ «Արմենպրես»-ի ...

Կարդալ ավելին »