• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գները նվազել են․ 30-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 75.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.82%-ով և կազմել 79.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 30-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.42%-ով և կազմել 2382.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 27.99 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.64%-ով և կազմել 959.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 30-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 40539.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 5463.54 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 17370.20 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 30-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 18320.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 7443.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 8292.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.99%-ով և կազմել 1057.99 կետ:

Կարդալ ավելին »

Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 82 բուժառու

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 20:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ինչ փրկարարների կանչի վայր հասնելը կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի: Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դիտարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը բացելու հնարավորությունը

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Խամենեիի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն ի նպաստ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։  ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով ...

Կարդալ ավելին »

Զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն  Կարապետյանի սպանության  մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 04:30- 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով Իրանի նախագահի հետ հանդիպման տեսանյութը։  ՀՀ վարչապետը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ 

Կարդալ ավելին »