• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հնդկաստանում սողանքն ավելի քան 50 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 54-ի, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է։ Այդ մասին հաղորդում է Asianet լրատվական հարթակը։ Սողանքն իջել է նահանգի հյուսիս-արևելյան Վայանադի շրջանի բլրաշատ տեղանքում: Ավելի քան 50 տուն և բազմաթիվ մեքենաներ անցել են սողանքի տակ։ Սողանքի շրջանում քանդվել է կամուրջը, ինչը դժվարացնում է փրկարարների մուտքն արտակարգ պատահարի վայր։ Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են ...

Կարդալ ավելին »

Իրանը կարևորում է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը. ԻԻՀ նախագահ

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրների հատուկ ներկայացուցչների հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:

Կարդալ ավելին »

Ferrari-ն Եվրոպայում անցնում է կրիպտոարժույթներ

Հուլիսի վերջին իտալական ավտոարտադրող Ferrari-ն կսկսի թվային ակտիվները ընդունել որպես վճարման եղանակ Եվրոպայում։ Նման որոշման պատճառը 2023 թվականի աշնանը ԱՄՆ տարածքում նախաձեռնության հաջող մեկնարկն էր՝ ի պատասխան դիլերների և հաճախորդների հարցումների։ Այնուհետև Ferrari-ն համագործակցություն է կնքել BitPay պրոցեսինգային ծառայության հետ, որը ստացված ակտիվները վերածում է ֆիատի։ Նախնական փուլում ավտոարտադրողն ընդունել է Bitcoin, Ethereum և USDCHF: Ըստ մամուլի հաղորդագրության, մինչեւ 2024 ...

Կարդալ ավելին »

Թերի աղբահանությունը «գրավում» է արջերին․ մարդկային անփութության հետևանքը

Վայոց ձորի բնակավայրեր արջերի հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաև ոչ պատշաճաղբահանությունը։ Այս կադրերն արել են FPWC թակարդ-տեսախցիկները՝ Շատինում։ Այստեղ աչքի ընկնող աղբը հիմնավորում է վերոնշյալ պնդումը։ Վայրի կենդանիների վարքը սերտորեն կապված է մարդկային գործոններիհետ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիշեցնում է՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակը ևս խանգարում է խնդրի երկարաժամկետ և կայուն կարգավորմանը։ Վայրի կենդանիների ...

Կարդալ ավելին »

Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ

Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝  9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...

Կարդալ ավելին »

Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։  Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող ...

Կարդալ ավելին »

2024-ին կարմրուկի 540 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճն էական ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։  Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր ...

Կարդալ ավելին »

Աշնանը 12 մետրանոց 15 նոր տրոլեյբուս կլինի Երևանում

Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից նա հրապարակել է նաև տեսանյութ:  Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։

Կարդալ ավելին »