• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հարիսը բավարար աջակցություն է ստացել դեմոկրատներից՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն աջակցություն է ստացել բավարար թվով դեմոկրատ պատվիրակների կողմից, որ կուսակցության կողմից առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  Հարիսի ընտրարշավի համար 24 ժամվա ընթացքում նվիրաբերվել է 81 միլիոն դոլար, ինչը նրա թիմն անվանել է «աջակցության պատմական զեղում»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հրաժարվելու որոշումից հետո առայժմ ոչ մի այլ դեմոկրատ մարտահրավեր չի նետել Քամալա ...

Կարդալ ավելին »

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով:  Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս` համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը  ստանալու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։  Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  խորհրդական Դավիթ Դալլաքյանի ...

Կարդալ ավելին »

Կապանի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը և շարժառիթը: Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024 թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ընկերուհու կողմից հնչեցրած հայհոյանքների կապակցությամբ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:  Ուղերձում ասված է.  «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցու­թյամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 23-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.55%-ով և կազմել 78.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 82.44 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 23-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2399.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.14%-ով և կազմել 29.21 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.00%-ով և կազմել 960.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 23-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 18407.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 7622.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 8198.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 1085.43 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 23-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 40415.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 5564.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 18007.57 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

25,7 միլիոն դոլարի տեխնիկա գնելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Komasu-ի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար։ Այդ մասին հուլիսի 19-ին՝ Հանքագործի և մետալուրգի օրը, ԶՊՄԿ Քաջարանի բացահանքում Komasu հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրած շոուի ժամանակ հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ «Միայն 2022-ին 25,7 միլիոն դոլարի 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ։ Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ...

Կարդալ ավելին »

Այնպես ենք անում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ընդհանրապես փոշի դուրս չգա․ Վարդան Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտը կարևորագույններից է հանրապետությունում, այն ունի հզոր ներուժ, որը պետք է օգտագործել։ Այդ մասին Քաջարանի բացահանքում՝ Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Հանքագործների և մետալուրգների օրը տոն է ոչ միայն մեր բնագավառի աշխատակիցների, այլև ամբողջ հասարակության համար։ Հանքարդյունաբերությամբ մենք ապահովում ենք պետության տնտեսական աճը ...

Կարդալ ավելին »