• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ

ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան: «2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Ռուսաստանի ջրային օբյեկտներում անցած օրվա ընթացքում զոհված մարդկանց թիվը կազմել է 40: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Անցած օրվա ընթացքում երկրի ջրային օբյեկտներում մահացել է 40 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ինչը 21 դեպքով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել են ԱԻՆ-ում: ՌԴ-ում հուլիսի 20-ին ջրավազաններում 53 պատահար է գրանցվել։  Մեկ տարի ...

Կարդալ ավելին »

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։  Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին,երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության ...

Կարդալ ավելին »

Երեկ կայացել է «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը

Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը: Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային ճամբար: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաև մրցույթին մասնակցած, բայց հաղթող չճանաչված բոլոր աշակերտները: Նրանք ...

Կարդալ ավելին »

Հրդեհ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում

Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ...

Կարդալ ավելին »

Հայտնի է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ինքնությունը

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարդալ ավելին »

Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում․Մեդհի Սոբհանի

«3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին՝ հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի անվտանգությունը։ «Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը ...

Կարդալ ավելին »

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար Սևանա լճի լողափնյա տարածքում

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Այս մասին նշված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում: «Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը: Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 ...

Կարդալ ավելին »

Եղանակը առջիկա օրերին

Հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը Երևան քաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Իսկ Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից: Ուսումնադաստիարակչական աշխատանքների ...

Կարդալ ավելին »