• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 18-ին ժամը 22:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ...

Կարդալ ավելին »

Վարչական տարբեր շրջաններում ուժգին քամուց քանդվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՓԾ

Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոտնաժման, ամրացման, ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզի որոշ հատվածներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Թևոսյան, Ներսիսյան, Խանջյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

Կարդալ ավելին »

Նավթի գինը նվազել է

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 82.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 84.75 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 149 շախմատիստ 

Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։ Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 149 շախմատիստ:  Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Կարդալ ավելին »

Իրանը միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից

Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ Միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Կարդալ ավելին »

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2024-2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Գործադիրի որոշմամբ կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը

Գործադիրի որոշմամբ կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառմամբ, վերապատրաստումների պլանի քննարկման և հաստատման շրջանակներում դասընթացների և գործուղումների գծով հավելյալ 34,327.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որը պայմանավորված է ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքներով բարձր արժողությամբ չնախատեսված որոշ դասընթացների, ինչպես նաև հավելյալ, արտահերթ այլ դասընթացների անցկացման և մասնագիտական վերապատրաստումների ...

Կարդալ ավելին »