• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանում աշնանը կայանալու է Եվրասիական տնտեսական ֆորումը

Աշնանը ՀՀ-ում տղի է ունենալու Եվրասիական տնտեսական ֆորումը։ Էկոնոմիկսյի նախարարությունից տեղեկացնում են, որ ֆորումի կազմակերպման աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընտրել օպերատոր կազմակերպություն։  «Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը պահպանելու նպատակով՝ խնդրում ենք տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող այն կազմակերպություններին, որոնք ունեն նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման փորձ, մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18։00-ն, Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել թեկնածություններ՝ նշելով ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 32․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,827.1 հազար լիտր գինի, որից 444.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 32․6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 19․3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 2․9 անգամ և կազմել 1,071.8 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի բասկետբոլիստների ընդհանուր աշխատավարձը մոտ կես միլիարդ դոլար է

Փարիզի Օլիմպիական խաղերի համար ԱՄՆ-ի հավաքականի ներկայացրած կազմի բասկետբոլիստների ընդհանուր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ կես միլիարդ դոլար, հաղորդում է Fadeaway World-ը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղերը կլինեն Փարիզի Խաղերի ամենահարուստ մասնակիցները։ Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ»)` 55,7 միլիոն դոլար տարեկան աշխատավարձ Քեւին Դյուրանտ («Ֆինիքս Սանզ»)՝ 51,1 միլիոն դոլար Ջոել Էմբիիդ («Ֆիլադելֆիա Սիքսերզ»)՝ 51,4 միլիոն դոլար Դեւին Բուքեր («Ֆինիքս Սանզ»)՝ 49,2 միլիոն ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն իր ռազմավարական պաշարի համար կգնի 4.5 մլն բարել նավթ

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ցանկանում է 4.5 միլիոն բարել նավթ գնել՝ երկրի ռազմավարական պաշարը համալրելու համար։ Այս մասին ասված է գերատեսչության գրավոր հաղորդագրության մեջ: Ինչպես նշված է փաստաթղթում, խոսքը 4.5 միլիոն բարել նավթն այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր մատակարարումների ապահովմամբ գնելն է՝ 1 բարելի դիմաց 79 դոլարը չգերազանցող գնով։ Էներգակիրը նախատեսվում է գնել Լուիզիանայում նավթի պահեստավորման համար։ Ապրիլի սկզբին Bloomberg-ը հայտնել էր, ...

Կարդալ ավելին »

Մեսի․ Վերջին անգամ եմ մասնակցում Ամերիկայի գավաթին

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում Ամերիկայի գավաթին։ «Ինձ համար սա վերջին Ամերիկայի գավաթն է։ Դի Մարիայի եւ Օտամենդիի հետ մենք վերջին անգամ խաղում էինք աշխարհի առաջնությունում, այժմ էլ միասին վերջին հանդիպումներն ենք անցկացնում Ամերիկայի գավաթում, վերջին անգամ ենք մասնակցում եւ լիարժեք վայելում ենք այս պահերը»,- Մեսիի ...

Կարդալ ավելին »

Պանրի արտադրության ծավալն աճել է 23․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,183.4 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 23․5%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 65․5%-ով և կազմել 1,037.1 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 12․4%-ով՝ կազմելով 4,139.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 12․4%-ով և կազմել 944.6 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Գինով լի օրեր․ DILIJAN WINE FEST 2024-ը կանցկացվի օգոստոսի 3-ին ու 4-ին

Dilijan Wine Fest-ն անցկացվում է արդեն երեք տարի շարունակ՝ միավորելով գինու սիրահարներին ու գինեգործներին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ Այս տարի նույնպես DILIJAN WINE FEST 2024 փառատոնը խոստանում է անմոռանալի ժամանց՝ առաջարկելով այցելուներին 35+ գինեգործների մասնակցությամբ տոնավաճառ, գինու համտես, դասախոսություններ ու վարպետաց դասեր, ֆիլմերի բացօթյա ցուցադրություն, գինով նկարչություն, համերգային ծրագիր ու դիջեյ սեթեր և շատ ավելին։ DILIJAN WINE FEST 2024-ը կազմակերպվում է ...

Կարդալ ավելին »

1․1 միլիոն միավոր․ BMW-ն մեծ եռյակի նոր առաջատարն է

BMW-ն առաջին կիսամյակում վաճառքի ցուցանիշով առաջատարն է գերմանական պրեմիում ավտոբրենդների շարքում։ BMW-ն ունեցել է Գերմանիայի երեք առաջատար պրեմիում ավտոարտադրողների շրջանում ամենաբարձր վաճառքներն ու էլեկտրական մեքենաների մատակարարման զգալի աճը, մինչդեռ Mercedes-Benz-ը և Porsche-ը բախվել են ցածր պահանջարկի: BMW-ի վաճառքը տարվա առաջին կիսամյակում աճել է 2․3%-ով՝ հասնելով գրեթե 1․1 միլիոն միավորի, իսկ էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 34%-ով՝ կազմելով գրեթե 180 հազար ...

Կարդալ ավելին »

Meta-ի ակնթարթային sms-ներն ամենապահանջվածն են

2023 թվականին Ֆինլանդիայում ամենահայտնի մեսենջերները Meta կորպորացիայի արտադրանքներն են, Telegram-ը յոթերորդ տեղում է։ Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի Traficom գործակալությունը, որը համապատասխան հարցում է անցկացրել տարեվերջին: 2023-ին ամեն շաբաթ Ֆինլանդիայի բնակիչների 83%-ն օգտվել է ակնթարթային հաղորդագրությունների ծառայություններից: WhatsApp-ը շաբաթական օգտագործում է օգտատերերի 81%-ը, Instagram-ը՝ 32%-ը, Facebook Messenger-ը՝ 30%-ը, Snapchat-ը՝ 12%-ը, TikTok-ը՝ 11%-ը, Signal-ը՝ 7%-ը, Telegram-ը՝ 6%-ը, iMessage-ը՝ ...

Կարդալ ավելին »