• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դրամի փոխարժեքն այսօր. 15-07-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 418.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 426.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.49 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի-Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Ֆուտբոլի «Copa America»-ի եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Կոլումբիայի ընտրանուն` Արգենտինան պատմության մեջ 16-րդ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ գավաթակիր: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 45-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր:

Կարդալ ավելին »

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­րվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հա­վա­­տար­մագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապա­տաս­­խա­նու­թյան հարցը:  Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա ...

Կարդալ ավելին »

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է «Հայկական կինո 1924-2023» երկլեզու կատալոգի շնորհանդեսը:   Կատալոգը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայ կինո-100» հոբելյանական միջոցառումների շրջանակում: Իրականացնողը Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան է: Հրա­տա­րա­կու­թյունը ներկայացնում է հայ կի­նո­յի 100-ամ­յա ար­տադ­րան­քի լիակատար պատ­կե­րը մեկ գրքում` ընդգր­կե­լով Հայաստանում կամ ՀՀ-ի հետ համատեղ արտադր­ված խա­ղար­կա­յին, վավերագ­րա­կան և ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 521-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 521-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Հոսպիտալացվել է 2 քաղաքացի։ 414 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 311-ը երեխաներ են, 210-ը` մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:  Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում հանդիպել են տնտեսվարողների հետ

Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։ Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Նախիջևան սահմանին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է ...

Կարդալ ավելին »

Արգենտինան 2-րդ տարին անընդմեջ դարձավ Copa America-ի հաղթող

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնը կրկին Արգենտինան է: ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինան ու Կոլումբիան: Հանդիպման հիմնական ժամանակում ազգային թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լիոնել Մեսին:  Լրացուցիչ ժամանակում Արգենտինայի համար հաղթական գնդակը խփեց Լաուտարո Մարտինես: Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող:  Սա արգենտինացիների 16-րդ գավաթն էր այս ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։  Այս մասին տեղեկություն ստանալուց հետո իրավապահները սկսել են որոնումները, սակայն նրան գտնել չի ...

Կարդալ ավելին »