• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

OpenAI-ը գործակցում է ատոմային ռումբի լաբորատորիայի հետ

OpenAI-ը հայտարարեց Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի (LANL) հետ համագործակցության մասին՝ ուսումնասիրելու AI-ի օգտագործումը կենսաբանական հետազոտություններում: Սպիտակ տան վերջին գործադիր հրամանը ազգային լաբորատորիաներին հանձնարարել է գնահատել արհեստական ​​բանականության առաջադեմ մոդելների հնարավորությունները: OpenAI-ը նշել է, որ արհեստական ​​ինտելեկտը կարող է մեծապես նպաստել գիտության զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում փորձագետները կուսումնասիրեն GPT-4o-ի օգտագործումը ֆիզիկական լաբորատոր միջավայրում առաջադրանքներ կատարելու համար՝ օգտագործելով մուլտիմոդալ հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը ...

Կարդալ ավելին »

ԶԻՆԱՊԱՀ օրենքում փոփոխություն է կատարվել

Կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները և կարծիքը, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար՝ ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։ Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել ...

Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում հուլիսի 16-17-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։  Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Մարզերում հուլիսի16-17-ն առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ «Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հուլիսի 15-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների:  Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ...

Կարդալ ավելին »

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։  Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով:  Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։ «Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են ...

Կարդալ ավելին »

Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել են արտաքին գովազդի վահանակները (վիդեո)

Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել են արտաքին գովազդի մեծ վահանակները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 15-07-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 15-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 7.68%-ով և կազմել 24,428,604.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 7.68%-ով և կազմել 62,960.32 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 6.19%-ով և կազմել 3,350.61 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.053183518 (-1.44%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 4.24%-ով և կազմել 388.99 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »