ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 109,357.1 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․6%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 22․1%-ով և կազմել 57,571.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 715.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4%-ով և կազմել 2,484.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․1%-ով՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 17-ական, խարդախության, ֆիզիկական ներգործության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մշակումն արգելված բույսեր ...
Կարդալ ավելին »ՌՈ պետն այցելել է զորամասեր ու մարտական դիրքեր. կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կանոնները
Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։ ՌՈ պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։ Շրջայցի ավարտին Աշոտ Զաքարյանը ...
Կարդալ ավելին »Երևանում փողոցների գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով (վիդեո)
Երևանում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը։ Փողոցներում, որտեղ միջին նորոգում է իրականացվել, գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով: Քաղաքապետարանից հայտնում են, որ մատակարարը տալիս է մեկ տարվա երաշխիք՝ միաժամանակ վստահեցնելով, որ այդ նյութերը կդիմանան երկու տարի: Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում գծանշումն ավարտվել է: Ժամանակացույցում, անգամ եթե որոշ շեղումներ լինում են, ապա ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն գործընթացը ...
Կարդալ ավելին »Իսրայելի ոստիկանությունը կասեցրել է Հայֆայի տարածքով 210 կգ կոկաին ներկրելու փորձը
Իսրայելի ոստիկանությունը մաքսավորների հետ կասեցրել է Հայֆայի նավահանգստի միջոցով մեծ քանակությամբ կոկաինի մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրելու փորձը։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նրա տվյալներով՝ առգրավվել է ընդհանուր առմամբ 210 կգ թմրամիջոց։ Առգրավված ապրանքների գնահատված արժեքը կազմում է 100 մլն շեքել (ընթացիկ փոխարժեքով՝ 27,5 մլն դոլար)։ Ինչպես գրում է Maariv թերթը, թմրանյութի այս խմբաքանակի առգրավման գործողությունն իրականացվել է ...
Կարդալ ավելին »Կխստացվի պատասխանատվությունը ճանապարհների անորակ նորոգման համար
Հայաստանի կառավարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունն ապամոնտաժումից հետո ասֆալտի ծածկի անորակ վերականգնման համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 11-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։ Վերջինը, մասնավորապես, նշել է, որ ճանապարհները Հայաստանում որպես կանոն, ապամոնտաժումից հետո կամ չեն վերականգնվում, կամ դրանց նորոգումը կատարվում է չափազանց անորակ։ ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը Ադրբեջանի համար լրտեսություն է արել. ՔԿ
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ ...
Կարդալ ավելին »Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել
Վերին Լարսի անցակետում կրկին կուտակումներ են: Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 11-ի դրությամբ 2 հազար 608 բեռնատար է սպասում Վրաստանի սահմանը հատելու իր հերթին։ Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել, որի շրջանակներում բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակվում է մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը:
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանինը ներկայացվել է վարչապետի աշխատակազմի գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 2,2 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպություններին
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության համայնքներին համապատասխան մարզպետի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ