• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 27․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,997.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է շուրջ 27․3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9․3%-ով և կազմել 4,420.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 19․9%-ով՝ կազմելով 6,686.9 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 45.8%-ով և կազմել 1,996.8 տոննա, պողպատե խողովակների ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունն աճել է 4․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,815.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4․8%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 21․4%-ով և կազմել 24,481.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 50,391.3 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի ...

Կարդալ ավելին »

ChatGPT-ի ստեղծողն արհեստական բանականությամբ կհեղափոխի առողջապահության ոլորտը․ Thrive AI Health

Արհեստական բանականության (ԱԲ) հայտնի ChatGPT մոդելի ստեղծող Սեմ Ալթմանը իր գործընկեր Արիանա Հաֆինգթոնի հետ համատեղ ստեղծել է Thrive AI Health ընկերությունը, որը պատրաստվում է ԱԲ-ի օգնությամբ առողջապահության ոլորտում հեղափոխություն անել, տեղեկացնում է Gizmochina.com-ը։ Thrive AI-ն օգտագործում է ԱԲ-ն՝ ստեղծելու անհատականացված «առողջության մարզիչ», որը հարմարեցված է մարդու հատուկ կարիքներին: Այս մարզիչը վերլուծում է քնի, սննդակարգի, ֆիթնեսի, սթրեսի և սոցիալական փոխազդեցությունների մասին տվյալները ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում կկառուցվի ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի

Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին: «Մենք պատրաստվում ենք շարունակել մարդատար երկաթուղու շինարարությունը ամբողջ երկրում: Նպատակն է առաջիկա վեց տարում կառուցել 3 հազար կմ երկաթուղի՝ ուղևորատար գնացքների համար», – ասել է նախագահը: Այս տարի Մեքսիկայում կառուցվել է առավել քան 1.5 հազար կմ ...

Կարդալ ավելին »

14 տարվա ազատազրկումից հետո աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է նաև աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը:  Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ «Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ և շոգ

Հուլիսի 11-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիան մոտ 10 մլն դոլար կհատկացնի Կիևին

Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում Նոր Զելանդիան հայտարարել է Ուկրաինային 16 մլն նորզելանդական դոլար (մոտ 9,8 մլն ամերիկյան դոլար) հատկացնելու մասին, տեղեկացրել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։ «Անկեղծ շնորհակալ եմ Նոր Զելանդիայի կառավարությանը Ուկրաինայի օգնության հերթական փաթեթի համար»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։ Դեսպանի խոսքով՝ փողը կտրամադրվի Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար օգնությանը։

Կարդալ ավելին »

Հարցվողների 56,7 տոկոսը կողմ է, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը. Gallup

Հուլիսին հարցման ենթարկվածների 34,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ պետք է անդամակցի Եվրամիությանը, 22,5 տոկոսը՝ ավելի շուտ պետք է անդամակցի, ավելի շուտ ոչ՝ 13,7 տոկոսը, միանշանակ ոչ՝ 19,1 տոկոսը։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշել է, որ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։ ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ Քրեակատարողական ծառայության հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության, նույն վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, ծանրոցից, տեսակցությունների ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։  Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ ...

Կարդալ ավելին »