• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրո-2024. ավարտին է մոտենում 1/8 եզրափակիչը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 2-ին կկայանան1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 20:00-ին Ռումինիան ուժերը կչափի Նիդերլանդների հետ: Ժամեր անց`23:00-ին, Ավստրիայի մրցակիցը Թուրքիան է: Քառորդ եզրափակիչում այս զույգերի հաղթողները կմրցեն իրար դեմ: Քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են` Գերմանիա-Իսպանիա (հուլիսի 5, 20:00), Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, 23:00), Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, 20:00): 

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն մասնակցում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերին

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: ՆԳՆ-ից հայտնում են, որ առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, ազգային ...

Կարդալ ավելին »

Կրիպտոնախագծերին հասցրած վնասն աճել է մինչև 572 մլն դոլար

Ապրիլ-հունիս ժամանակահատվածում հաքերային հարձակումների և խարդախության 72 միջադեպի արդյունքում կրիպտոարդյունաբերությունը կորցրել է 572․7 միլիոն դոլար: Այս մասին ասվում է Immunefi-ի զեկույցում: Ցուցանիշն աճել է 70․3%-ով ՝ առաջին եռամսյակի 336 մլն դոլարի համեմատ և 112%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (265․5 մլն դոլար): «Այս եռամսյակում երևում է, թե հաքերներն ինչպես կարող են լինել ամենակործանարարը կրիպտոարդյունաբերության համար. մեկ հաքերային հարձակումը միլիոնավոր վնասներ է ...

Կարդալ ավելին »

Ուզբեկստանը սկսել է սեփական էլեկտրական մեքենաների արտադրությունը

Ուզբեկստանի և Չինաստանի համատեղ BYD Uzbekistan Factory ձեռնարկությունը սկսել է առաջին էլեկտրական մեքենաների արտադրությունը: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը: 160 միլիոն դոլար արժողությամբ գործարանը սկսել է գործել ընթացիկ տարվա հունվարից: Այն կարող է տարեկան արտադրել 50 հազար էլեկտրամեքենա: Այն գործարկելու համար անցկացվել է գրեթե 2 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծեր, կառուցվել է պահեստ և լոգիստիկ կենտրոն՝ 1.2 հազար ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներինը

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրան տնտեսական պատերազմ հայտարարած արևմտյան երկրներինը: Այս կարծիքին է լեհական Myśl Polska պահպանողական թերթի սյունակագիր Անջեյ Շչեսչնյակը: Փորձագետի խոսքով՝ «վերջին տնտեսական ցուցանիշները զարմանալիորեն լավն են. Ռուսաստանի տնտեսությունն աճում է այնպիսի տեմպերով, որին կարող են նախանձել նրա արևմտյան մրցակիցները»: Հեղինակը մեջբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, ըստ որոնց՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն պետք է ...

Կարդալ ավելին »

Կընդլայնվեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները

Աշխատանքներ են իրականացվում ընդլայնելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում: Գեղամ Գևորգյանն ասել է, որ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ ...

Կարդալ ավելին »

Ընթանում են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մեկնարկել են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, որ սրբավայրը վերանորոգվում է եկեղեցասեր ազնիվ հայորդիների հովանավորությամբ: Վանքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են մայիսի 28-ից։

Կարդալ ավելին »

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դրվագն է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այդ մասին հայտնում են քննչական կոմիտեից։ «Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ...

Կարդալ ավելին »

Հայ-ռուսական երիտասարդական համաժողով՝ Գավառում

ՀՀ՝ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունեցել  հայ-ռուսական երիտասարդական համաժողով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը, ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և դաստիարակչական գործունեության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պակրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի կցորդ Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում հունիսին ծնվել է 99 երեխա

2024 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա՝ 55 տղա, 44 աղջիկ: Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 99 երեխայից  34-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Գավառի, 28-ը՝ Սևանի, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  20233 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 39 տղա և 37 ...

Կարդալ ավելին »