• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը: Այդ մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝   «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝    «Բնագիտություն» 12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը ...

Կարդալ ավելին »

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀՀ առողջապահական ոլորտին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում եւ բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում, հաղորդում են ՀԲ երեւանյան գրասենյակից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ...

Կարդալ ավելին »

6 ամսում Հակակոռուպցիոն կոմիտեում 165 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գլխավոր դատախազ

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան:  Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 183 հանցանք. գրանցվել է 53 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 78 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության ու ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

 Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի կեսերին: Նախագծի համաձայն՝ այն պետք է ավարտվի չորս տարում: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ զեկույցում նշվեց, որ նախնական գնահատմամբ՝ շինարարությունը կարող է ընթանալ մինչև 2030-2032 թվականները: «Դա խոշորացված ժամանակացույցն է, որը նաև Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում վերջերս քննարկվել է վարչապետի ղեկավարությամբ կայացած նիստում: ...

Կարդալ ավելին »

Դատախազության աշխատանքի արդյունավետությունը գնահատողը ՀՀ քաղաքացին է․ Աննա Վարդապետյան

Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորեց բոլորին դատախազության կազմավորման 106-ամյակի և մասնագիտական տոնի՝ Դատախազության ...

Կարդալ ավելին »

Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք չենք ուղարկել Օլիմպիական խաղերի. Կարեն Գիլոյան

Հայաստանի օլիմպիական հավաքականը թեպետ մեծաթիվ չէ, սակայն որակապես ուժեղ թիմ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել: Այո, մասնակիցների թիվը քիչ է, բայց որակը շատ բարձր է: Մենք, վստահաբար, գնում ենք մեդալներ նվաճելու: Ամեն ինչ վկայում է, որ մարզիկները պետք ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:  Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն Արեւելյան Եվրոպայում ավելի քան 140 անգամ բախվել են GPS-ի խլացման

Ռուսաստանը խլացրել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ  տասնյակ չվերթների GPS-ազդանշաններն Արեւելյան Եվրոպայում 2024թ. առաջին չորս ամիսներին, գրել է The Telegraph-ը։ Պարբերականի վերլուծության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ յուրաքանչյուր չորրորդ չվերթ բախվել է խանգարումների խնդրին։ Առաջին չորս ամսում բրիտանական օդանավերը կատարել են 504 թռիչք Արեւելյան Եվրոպայում, այդ ընթացքում 142 ինքնաթիռ ենթարկվել է GPS համակարգի խափանումների, իսկ 60 դեպքերում գրանցվել են ազդանշանը երկրորդ անգամ խլացնելու ...

Կարդալ ավելին »