• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ գործարքի պայմանների համաձայն՝ պարտավորվել են հետագայում նրա դեմ ոչ մի կարգի նոր մեղադրանքներ: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Միացյալ Նահանգները համաձայնվում է որևիցե նոր մեղադրանք չառաջադրել պատասխանողի դեմ նրա այն գործողությունների հիման վրա, որոնք կատարվել են մինչև մեղքի ընդունման այս համաձայնության կնքումը, եթե միայն  պատասխանողը չխախտի սույն համաձայնությունը», – ասված է փաստաթղթում։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Իսրայելը և ԱՄՆ-ը որոշել են անցկացնել Իրանին նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ չեղարկվել էր Սպիտակ տան կողմից: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։  Հանդիպման ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։ Սպասվում է, որ այն կկայանա հուլիսի կեսերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի Կոնգրեսում հուլիսի 24-ին պլանավորված ելույթից առաջ։ Բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ կժամանի Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ԱԽ քարտուղար

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգության ոլորտում կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկկողմ հարաբերություններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները անվտանգության ոլորտում։ «Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը  Ռուսաստանի հետ 96 տոկոսից իջել է՝ հասնելով 10-ից էլ քիչ տոկոսի։ Դա եղել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՄԻՊ

Պետք է մեկտեղել ջանքերն՝ ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:  «Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվում է խմբային փուլը: Խմբային վերջին տուրում (E խումբ) միմյանց դեմ կմրցեն Սլովակիան ու Ռումինիա, Ուկրաինան ու Բելգիան: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին: E խմբում բոլոր թիմերն ունեն հավասար 3 միավոր: F խմբում Վրաստանի մրցակիցը Պորտուգալիան է, իսկ Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ: Այս խաղերի մեկնարկը կլինի 23:00-ին: Այս խմբում արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Պորտուգալիան: ...

Կարդալ ավելին »

GIS-ն Երևանի խնդիրների լուծումը կդարձնի ավելի արդյունավետ

Երևանի քաղաքապետարանի ներդրած նոր GIS էլեկտրոնային քարտեզն էապես արդյունավետ կդարձնի կառույցի աշխատանքներն` ուղղված մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։ Այն նաև կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։  Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ հարթակն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։  «Առցանց ռեժիմով հավաքագրվում են մի շարք կառույցներից ստացված տարբեր տվյալներն՝ անգամ օդի աղտոտվածության ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 26-06-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 18177.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 7662.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 8247.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 1123.04 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 26-06-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 39112.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 5469.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 17717.65 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 26-06-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2328.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 28.94 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 991.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 26-06-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 81.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 85.37 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »