• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Մոլախաղերի կազմակերպիչները պետք է պետբյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ

Հայաստանում մոլախաղերի կազմակերպիչները, ավելի քան 5 մլն դրամ շահման դեպքում, պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ։ Այդ մասին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 10-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ խաղային բիզնեսի ոլորտը ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և կարկուտ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, ...

Կարդալ ավելին »

Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար` Հաղթանակ գյուղում

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում կայացավ զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 31_րդ հուշամրցաշարի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ պայքարեցին Այրումի և Կողբի թիմերը։ Ծավալված համառ պայքարի հիմնական և լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից։ «Դուք այս խաղով հավերժացնում եք ...

Կարդալ ավելին »

ՀՀ, ՌԴ և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: «Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։ Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ծախսերը նվազել են, առողջապահությանը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817,126.2 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 31.9 % աճ։ 2024թ.-ի ապրիլ ամսին ծախսերը կազմել են 291,252.4 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 121.7%-ով և կազմել 237,804.5 ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 13.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,036.5 հազար լիտր գինի, որից 393.0 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 17.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 41.6%-ով և կազմել 471.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվում է բռնցքամարտի միջազգային բաց առաջնություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։Մասնակցության հայտ են ներկայացրել  Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ:  Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ

Հայաստանում 2024 թվականին կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ: Այդ մասին հայտնում են «Գիտուժ» նախաձեռնության գրասենյակից, մանրամասնելով, որ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի ...

Կարդալ ավելին »

IP հասցե՝ դատական վերահսկողությամբ․ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ

Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։  «Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբեռհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը ...

Կարդալ ավելին »