• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է: Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել հնդկական առաջատար տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

 Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։  Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ...

Կարդալ ավելին »

Մաքրվել է Գավառագետի հունի Հացառատ թաղամասի հատվածը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ավարտին են մոտենում  Հացառատ թաղամասով հոսող Գավառագետի հունի մի հատվածի մաքրման աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մաքրման աշխատանքներն իրականացնում է «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ն։ Գավառագետի հունի մաքրման  նպատակով Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 2 մլն 880 հազար դրամ։ Կատարված աշխատանքների արդյունքում տիղմից, ջրիմուռներից, կենցաղային աղբի թափոններից մաքրվել է շուրջ 650 մ երկարության  հատված։ Մաքրման ...

Կարդալ ավելին »

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի մասին

Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի մասին: «Հունիսի 6-ին ժամը 23.14-ին ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը վաղ փուլում կհայտնաբերի սրտի անբավարարության ռիսկերը

Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է օգտագործվել մարդկանց մոտ սրտի անբավարարության վտանգը նախապես բացահայտելու համար, այսինքն՝ այդ մարդիկ կարող են նախապես բուժում ստանալ ֏ խուսափել բարդություններից, ասել են Լիդսում գործող գիտնականները, տեղեկացնում է BBC-ին։ Լիդսի համալսարանի հետազոտողները «ուսուցանել» են Find-HF անունն ստացած ալգորիթմը, որպեսզի այն հայտնաբերի հիվանդության վաղ ախտանիշները՝ օգտագործելով հիվանդների մասին տվյալները: Լիդսի համալսարանի պրոֆեսոր Քրիս Գեյլին ասել է, որ տեխնոլոգիան «վճռորոշ հնարավորությունների ...

Կարդալ ավելին »

Ուշադրության կենտրոնում պահե՛ք փոքրիկներին․ մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այդ մասին հայտնում են ԲԿ-ից՝ ընդգծելով, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ «Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- նշված է բժշկական կենտրոնի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակման մեջ: Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ․ երկու անգամ ավելացել է հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի արտահանումը ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.5 մլրդ դրամով կամ 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 817.12 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 31.9%-ով կամ 197.43 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123.93 մլրդ դրամով ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 1.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,570.9 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին ...

Կարդալ ավելին »