• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ղազախստանը պատրաստվում է ԱԷԿ կառուցել

Համազգային հանրաքվեում ատոմակայանի կառուցման հարցը հավանության արժանանալու դեպքում Ղազախստանը կհատկացնի 10-12 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Ղազախստանի «էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթուղթը: Հանրաքվեով հանրության հավանությունը ստանալուց հետո ԱԷԿ-ը պետք է կառուցվի մինչև 2035 թվականը: Հիշեցնենք՝ 2023-ի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել: Նախագահի կարծիքով՝ Ղազախստանը, լինելով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում բնակվում է 3,03 միլիոն մարդ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի հանրապետության բնակչությունը կազմում է 3,039.7 հազար մարդ: Քաղաքային բնակչության քանակը 1,958.7 հազար է, իսկ գյուղականը՝ 1,081 հազար մարդ: Երևանի բնակչության թիվը կազմում է 1,127 հազար մարդ: Ընդ որում՝ ամենաբնակեցված համայնքը հենց մայրաքաղաքն է: Կոտայքի մարզում բնակվում է 286.6 հազար մարդ, որից քաղաքային է 158.5 հազարը, և գյուղական՝ 128.1 հազարը: Արմավիրի ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունն աճել է 0.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,036.7 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0.6%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 22.9%-ով և կազմել 18,947.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 38,213.7 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի ...

Կարդալ ավելին »

«Գորիս» ՔԿՀ-ում կանխվել է նույն կալանավորին թմրամիջոց փոխանցելու 2-րդ դեպքը

ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված: «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ արձանագրվել էր նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել ...

Կարդալ ավելին »

Բարեկարգվող բակեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (վիդեո)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակային տարածքները։ Այս պահին բարեկարգվում է 6 բակ, հաստատման է ներկայացվել ևս 7-ը։ Այս տարի նախատեսվում է բարեկարգել 30-ից ավելի բակ։ Քաղաքապետրանից հայտնում են, որ Սվաճյան փողոցում նաև մայթի լայնացման աշխատանքներ են իրականացվում։

Կարդալ ավելին »

AnTuTu․ մայիսի ամենահզոր Android-ները

AnTuTu կայքը հրապարակել է համաշխարհային շուկայում վաճառվող ենթաֆլագման Android սմարթֆոնների մայիսյան վարկանիշը: Ավելի վաղ վարկանիշային նման աղյուսակ հրապարակվել էր միայն չինական սարքերի համար, որոնք պաշտոնապես ներկայացված չեն Չինաստանից դուրս: Նոր վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է MediaTek Dimensity 8300-Ultra պրոցեսորի հիման վրա Poco X6 Pro 5G-ը, որը AnTuTu-ի 1000 թեստերի արդյունքների հիման վրա գրանցել է միջինը 1,3 մլն միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը ...

Կարդալ ավելին »

Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը մրցանակ է ստացել Հայաստանից

Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմերկենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայիմասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանականփառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է ...

Կարդալ ավելին »

Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Գրիբոյեդով գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկից կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 55-ամյա տղամարդու: Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 31-ի ժամը 23.30-ի սահմաններում ...

Կարդալ ավելին »

Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարողի ժամանակը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում ...

Կարդալ ավելին »

Գնաճը նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվին

Հայաստանում տարեկան գնաճը մայիսին նվազել է 1,3% – ից մինչև 0,3% ՝ ամենապահանջված սննդամթերքի էժանացման հաշվին։ Այսպես, 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ պարենային ապրանքների գինը նվազել է 1,1% – ով ՝ գրեթե կրկնելով նախորդ տարվա 1,2% անկումը։ Ընդ որում, առավել զգալի էժանացել են կարագը, հնդկաձավարը, մակարոնեղենը, ալյուրը, ձավարեղենը, պանիրները, ձուկը, շաքարը, միսը։ Ծառայությունները շարունակել են թանկանալ, ընդամենը, տեմպերի դանդաղմամբ՝ 4,7 ...

Կարդալ ավելին »