Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 23-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.60%-ով և կազմել 26,952,602.26 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.64%-ով և կազմել 69,399.29 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.08%-ով և կազմել 3,761.09 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.054194928 (+0.79%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.06%-ով և կազմել 508.11 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 23-05-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 23-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 423.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.26 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419․ ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419։ Այդ մասին տեղեկացնու է ՊԵԿ-ը։ Ներկայացված տվյալները գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37 269-ով կամ 5.2%-ով:
Կարդալ ավելին »Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում` 2 տարեկան աղջնակ
Մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով ...
Կարդալ ավելին »Պետությանն է վերադարձվում Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ
Կառավարության նիստում, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում ...
Կարդալ ավելին »Գնալու ենք կիսավեր շենքերի հետևից, եթե ներդրում չկա, պետք է գույքը հետ վերցնենք. Փաշինյան
Այսօր բազմաթիվ գույքեր կան ժամանակին օտարված կամ մասնավորեցված, որոնք ուղղակի ոնց օտարվել են, տենց էլ նույն վիճակում մնացել են, ներդրում չի արվել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկը ինչ-որ մի թվի սեփականաշնորհել է եւ մայրուղու երկայնքով կիսաավերակ շենքեր են: Բացի այ, որ պետք է արժեք ստեղծեր, չի ստեղծում, բա երկրի իմի՞ջը: Զբոսաշրջիկներ են ...
Կարդալ ավելին »Սեւ և գունավոր մետաղների արտահանման արգելքը երկարաձգվեց մինչեւ 2025-ի հունվարի վերջ
Կառավարությունն իր հերթական նիստում որոշեց սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը, որի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 29-ին, երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 30-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրեր չկան եւ հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում: ՊԵԿ-ից հայտնում են, որ ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր ...
Կարդալ ավելին »Կառավարությունը եւս 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց: Մասնավորապես որոշվեց ցեմենտի ներմուժման ժամանակավոր արգելքը երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 19-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման արգելք կիրառելու արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ