Հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ սկզբում ծրագիրը պիլոտային բնույթ կկրի։ «Երևանի Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում 6-12 ամսական երեխաների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նախորդ տարի պետգույքի կառավարման միջոցները կազմել են 15,4 միլիարդ դրամ․ Սանոսյան
Կառավարությունը հաստատեց պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի օրացուցային տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ...
Կարդալ ավելին »Դպրոցների ֆինանսավորման բյուջեն աճել է ավելի քան 6,5 մլրդ դրամով
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության արդյունքում ավելի քան 6,5 միլիարդ դրամով աճել է այդ նպատակով հատկացվող բյուջեն։ Այդ մասին մայիսի 23-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։ Փոխնախարարը ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններից ամենակարևորն ու առանցքայինը համարեց երեխաների թվով ֆինանսավորումից անցումը դասարանների թվով ֆինանսավորմանը։ «Եթե 2023 թվականին հատկացվել էր շուրջ 115 ...
Կարդալ ավելին »Այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակվեցին հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտների թվերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մայիսի 23-ին ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ 9-րդ դասարանում շրջանավարտների թիվն այս տարի 39 հազար 400 է, 12-րդ դասարանում՝ 20 հազար 554։ Փոխնախարարը շեշտեց, որ Տավուշի՝ և՛ 9-րդ, և՛ 12-րդ դասարանների շրջանավարտներն առաջինն են, ովքեր ...
Կարդալ ավելին »Երևանն Ազնավուր էր լսում. շանսոնյեի 100-ամյա հոբելյանը նշվեց բացօթյա համերգով
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը Երևանը տոնեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ): «Երևանն Ազնավուր է լսում» խորագրով երեկոյին Գոռ Սուջյանի, Էրիկ Կարապետյանի, Սյուզաննա Մելքոնյանի և Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի սիրված ստեղծագործությունները, որ պատմում են սիրո, հուսալքության, կանանց նկատմամբ մեծ ակնածանքի և մարդկային այլ զգացմունքների մասին: Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կպարզեցնի պետգնումների նկատմամբ ՀԿ-ների և լրագրողների կողմից հսկողություն իրականացնելու պայմանները
Կառավարությունն առաջարկում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքով ավելի քան երկու տարի է՝ նախատեսված է մի նորմ, որի համաձայն հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրագրողները և մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը և ներկայացնել ...
Կարդալ ավելին »Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ կառուցվում են նորերը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները դպրոցների փակվելու մասին։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։ «Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, նորմալ շենքային պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե «մեր գյուղի դպրոցը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մոտ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար
Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով ...
Կարդալ ավելին »Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել
Փարիզի քաղաքապետարանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։ Այդ մասին հայտնում է BFMTV-ն: Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։ Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։ Ազնավուրի անունով ...
Կարդալ ավելին »Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում
Հայտնի է դարձել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը հյուրընկալող քաղաքը: Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Խաղը կանցկացվի «Պուշկաշ Արենա»-ում, որը տեղավորում է 67 հազարից ավել հանդիսական: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կընդունի Ստամբուլի «Բեշիկթաշ», իսկ 2026/27-ի եզրափակիչը՝ Ֆրանկֆուրտի համանուն մարզադաշտը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ