Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից դրանք վարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Փահլևանն» արդեն «Բոհեմի» բեմում է․իրականն ու հորինվածը՝ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման մեջ
Ռաֆայել Երանոսյանը «Փահլևան» մոնոներկայացմամբ իրական և հորինված պատմություններով, հետաքրքիր դիտարկումներով, իրեն հատուկ հումորով անդրադառնում է անհատին, ժողովրդին, խոսում շատերիս հուզող հարցերի մասին և հորդորում հանդուրժող լինել, լսել միմյանց ու առաջ նայել: Երանոսյանի երրորդ մոնոներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Բոհեմ» թատրոնում: Դերասանը նշում է՝ յուրաքանչյուր ներկայացում թիմային աշխատանքի արդյունք է: Սցենարիստները Երանոսյանի ընկերներն են՝ Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանն ու Գևորգ ...
Կարդալ ավելին »STARMUS. Բրատիսլավայում հանդիսավոր հանձնեցին Սթիվեն Հոքինգի անվան մեդալները
Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Սլովակիայում տեղի ունեցող STARMUS VII փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի անվան մեդալով։ Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը հանձնվում է գիտության և արվեստի գործիչներին՝ գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նոլանին մեդալի հանձնումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Միջոցառման օրը տեսանյութի միջոցով «Ինտերստելար» և «Օփենհայմեր» ֆիլմերի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց STARMUS-ին մեդալի համար՝ նշելով. «Սա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Արվեստի և գիտության միջև կապը չափազանց կարևոր է։ Իմ աշխատանքում ես մեծագույն հաճույք եմ ստանում՝ փորձելով մարդկանց հաղորդակիցը դարձնել ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ Այդ մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշեց Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ 2024 ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք ...
Կարդալ ավելին »Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ. ՎԶԵԲ
Հայաստանի պետական ֆինանսների վիճակը 2023թ. բարելավվել է շարունակական եւ կայուն տնտեսական աճի եւ պետական ֆինանսների կառավարման բարելավման շնորիվ։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Դա թույլ է տվել արձագանքել փախստականների աջակցմանը 2023թ. վերջին եռամսյակում։ Պետական ծախսերի ավելացումը՝ ուղղված փախստականների ինտեգրմանը, կաջակցի աճին։ Տնտեսական հեռանկարների ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։ 2024թ. սպասվում է ...
Կարդալ ավելին »Վաղարշապատին, Իջևանին, Դիլիջանին կնվիրեն 772 մլն դրամի աղբատար մեքենաներ և աղբամաններ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացված 772,1 մլն դրամով ձեռք բերված թվով 12 աղբատար մեքենաներ, ինչպես նաև 1420 աղբարկղ: Հայա«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը ...
Կարդալ ավելին »Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի. Կիպրոսն էլ՝ ՀՀ-ում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: ...
Կարդալ ավելին »Ներքին Չարբախում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից. առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ