• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ

 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։ «Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը, մինչև ընտրությունների անցկացումը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։ Իրանի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել. Mehr

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կարդալ ավելին »

Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման հստակ ժամանակացույց առկա չէ. ԱԳՆ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում պատժամիջոցների հավանականությունը կանխատեսող նեյրոնային ցանց են ստեղծել

Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները նեյրոնային ցանց են ստեղծել, որը հաշվարկում է պատժամիջոցների տակ ռուսական ընկերությունների հայտնվելու հավանականությունը: Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: «Վերջին տարիներին արևմտյան երկրները ակտիվ պատժամիջոցների քաղաքականություն են վարում մի շարք պետությունների, ներառյալ Ռուսաստանի հանքարդյունաբերական և արդյունաբերական ոլորտների ձեռնարկությունների, ինչպես նաև առանձին անհատների և ընկերությունների նկատմամբ պահանջում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ոչ միայն տնտեսական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում` 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը. CIES

CIES Football Observatory ֆուտբոլային հետազոտական խումբը ներկայացրել է աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները գոլային պահերի ստեղծման, ավարտին հասցնելու, գլխով խաղի, դրիբլինգի, պաշտպանվելու, գնդակ պահելու տեսանկյունից։ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 98,5) Գրանիտ Ջակա («Բայեր», 92,3) Մարտին Էդեգոր («Արսենալ», 89,9) Ֆլորիան Վիրց («Բայեր», 89,2) Տոնի Կրոս («Ռեալ», 89,0) Ջուդ Բելինգեմ («Ռեալ», 87,9) Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», 85,0) Բուկայո Սակա («Արսենալ», ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն և Չինաստանը ծրագրում են գազատար կառուցել Մոնղոլիայի տարածքով

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման պայմանագիր կնքել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասված խոսքերը։  «Նախատեսում ենք նաև առաջիկայում ավարտին հասցնել վերանայումը և պայմանագիր կնքել՝ ուղղված 50 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցմանը՝ Մոնղոլիայի տարածքով։ Կան այլ նոր նախագծեր»,- ասել է Նովակը։ ...

Կարդալ ավելին »

Սունկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն ցուցումներ է հրապարակել

Հայաստանում սնկից 2024 թվականին թունավորվել է 8 մարդ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նշելով, որ սունկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: «Հնարավոր չէ սունկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սունկը սննդում օգտագործել միայն ...

Կարդալ ավելին »