• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների

Իրանի նախագահի պարտականությունները ստանձնած առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը նախագահի Էբրահիմ Ռայիսիի զոհվելու մասին հայտարարությունից հետո արտակարգ նիստ է անցկացրել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։ Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ իր պարտականությունները կատարելով առանց ընդհատումների, և «Ռայիսիի ծառայությունը չի ավարտվի»։ Համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ նախագահական նոր ընտրությունները պետք է ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքեր. կան ձերբակալվածներ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության,  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ»  ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ...

Կարդալ ավելին »

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ Այդ մասին այաթոլլա Խամենեին հայտարարություն է տարածել։ «Ես հայտարարում եմ 5-օրյա սուգ և իմ ցավակցություններն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին», – Խամենեիի հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը։ Իրանի ...

Կարդալ ավելին »

«Երևանի ավտոբուսի» միջին օրական հասույթն աճել է մոտ 4 մլն դրամով

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը մեկ շաբաթում կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից  ավելի է 9 մլն 592 հազար 100 դրամով: Ադ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է հավաստագիր և լիցենզիա ստանալու կարգը

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։ Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում ...

Կարդալ ավելին »

Մետրոյի որոշ կայարաններում փորձարկվում են անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։ 49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այդ մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։ Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։ «Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է

2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում  է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ: Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի արբիտրաժը ՀՀ-ի դեմ, հարևան երկրների ազդեցությունը մեր շրջակա միջավայրի վրա․  միությունը քննարկում անցկացրեց

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անցկացրեց երկխսություն ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Հերթական քննարկմանը ներկա էին նաև բուհերի գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցությունն է՝ դրանք համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա կարևորեց նման հանդիպումները՝ դիտարկելով դրանք որպես պետության առջև ծառացած մարտահրավերներին ...

Կարդալ ավելին »