• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն: «2024թ․  մայիսի 7–ին ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի մինչև 2030-ը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 ...

Կարդալ ավելին »

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 08-05-24

 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 78.09 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 82.82 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 08-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.38%-ով և կազմել 2324.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 27.59 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.58%-ով և կազմել 987.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 08-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 38884.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 5187.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 16332.56 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 08-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.40%-ով և կազմել 18430.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 8075.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 8313.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 1185.00 կետ:

Կարդալ ավելին »

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Կարդալ ավելին »

Շիրակում խոշոր խեցգետնաբուծարան կկառուցվի. ներդրումը` 300 մլն դրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ...

Կարդալ ավելին »