• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գներ. 03-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 79.25 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 83.95 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

«Ֆիշեռ» ընկերության ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական ...

Կարդալ ավելին »

Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան-Նիցցա չվերթերը

Flyone Armenia  ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Նիցցա- Երևան երթուղով չվերթերը, Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից` նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Կարդալ ավելին »

Գյումրու մանկատան սաներն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաները մայիսի 2-ին այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:  Ըստ աղբյուրի՝ Գյումրուց ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է ...

Կարդալ ավելին »

Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում  կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և  8.5 մետրանոց 171 նոր  ավտոբուսով:   Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում  փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով:  Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով: 

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություն

Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։ Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ապրիլին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլին ծնվել է 103 երեխա՝ 58 տղա, 45 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 1 երեխա ծնվել է Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 98 ...

Կարդալ ավելին »

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է․ ՄԻՊ ուղերձը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ռեկորդ է սահմանել ավտոարտադրությամբ

Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրական կորպորացիան՝ Toyota Motor-ը, 2023 ֆինանսական տարում արտադրել է ավելի քան 9.97 միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր վայրերում գտնվող իր գործարաններում, ինչը ռեկորդային է եղել ընկերության ամբողջ գործունեության ընթացքում: Այդ մասին է վկայում ընկերության պաշտոնական հաշվետվությունը: Արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով։ Այնուամենայնիվ, կորպորացիան չի կարողացել հասնել իր ծրագրած 10.1 միլիոն նպատակակետին: Դա պայմանավորված է եղել, մասնավորապես, ...

Կարդալ ավելին »