• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ

2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...

Կարդալ ավելին »

Samsung-ը գերազանցել է սեփական կանխատեսումները՝ շահույթն աճել է 932,8%-ով

Samsung Electronics ընկերությունը հայտնել է, որ 2024-ի առաջին եռամսյակի գործառնական շահույթը զգալիորեն աճել է։ Ընկերության հասույթն աճել է 12,81%-ով՝ հասնելով մոտ 52,3 մլրդ դոլարի, իսկ գործառնական շահույթը կազմել է 4,79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն կտրվածքի համեմատ 932,8%-ով ավելի: Այսպիսով, 2023-ին COVID-19 համաճարակի հետևանքով պահանջարկի անկման պատճառով զգալի կորուստներ կրելուց հետո Samsung-ը վերականգնել է իր ամուր դիրքերը շուկայում։ Ընկերությունը նույնիսկ մի փոքր ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով

2024 թվականիապրիլի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 35 սմ բարձրության վրա, ինչը թեև 4 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 11 սմ-ով բարձրացել է այս տարվա ապրիլի ...

Կարդալ ավելին »

Երկու օրում բացահայտվել է 161 հանցանք. գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, հոգեկան ներգործության՝ ...

Կարդալ ավելին »

Բռնի տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ

Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։ «Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ ...

Կարդալ ավելին »

Սյունիքում Իրանի ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է տուժածների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, հաղորդում է Shamshyan.om-ը: Քրեական վարույթի շրջանակում իրավապահները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝  Իրանի քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան,  Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը: Իսկ վիրավորներն են՝ Իրանի քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Գավառում

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը` ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում. Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Համաժողովին մասնակցել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 592 մլն հատկացրեց մարզերում առաջնահերթ ու անհետաձգելի ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը  մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում ընդունեց։ Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, ...

Կարդալ ավելին »

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է գործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում ենք ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact ...

Կարդալ ավելին »