• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հաստատեց մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դեռեւս 2011-ին ընդունվել է օրենք, ըստ որի ուսուցիչը պետք է պարտադիր ունենա բարձրագույն կրթություն, սակայն այդ դրույթի կիրառումը հետաձգվել է մինչեւ 2018 թվականը, ապա նաեւ ինչեւ 2023-ի օգոստոսի 20-ը: «Այսպիսով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները ունեցել են ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև ...

Կարդալ ավելին »

Դուբայ․ աշխարհի ամենամեծ օդանավակայանը՝ 260 միլիոն ուղևոր համար

Դուբայը ցանկանում է առաջիկա 10 տարում կառուցել 35 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայան՝ 400 վայրէջք կատարելու ելքովերով և հինգ թռիչքուղով։ Էմիրությունը ասում է, որ օդանավակայանը կարող է տեղավորել 260 միլիոն ուղևոր, ինչը մինչ այժմ ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Այն գտնվելու է Դուբայի հարավի կենտրոնում՝ շրջապատված էմիրության ծրագրած 1 միլիոն բնակչությամբ քաղաքով: Դուբայը ձեռնարկում է օդանավակայանի հսկայական ընդլայնում, որը նախատեսում է հինգ ...

Կարդալ ավելին »

10-ից ավելի վարչական վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ

2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ:  Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը: «Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 02-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.05%-ով և կազմել 79.45 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 83.92 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 02-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.49%-ով և կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38%-ով և կազմել 967.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 02-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 37903.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 5018.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 15605.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 02-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 17932.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7984.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 8121.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1177.42 կետ:

Կարդալ ավելին »

Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի ...

Կարդալ ավելին »

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:

Կարդալ ավելին »