Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակներիհաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Ապրիլի 30-ին մի քանի մարդ վիրավորվել է թրով զինված տղամարդու հարձակման հետեւանքով։ Նրան ձերբակալել են, նշվել է ոստիկանության X (նախկին Twitter, փակված է ՌԴ-ում) սոցցանցի հաղորդագրությունում։ «Ոստիկանությունը եւ այլ ծառայությունները գտնվում են Էնոյում՝ արեւելյան Լոնդոնում, կապված լուրջ միջադեպի հետ, որի ընթացքում ձերբակալվել է թրով տղամարդը»,- նշվել է հաղորդման մեջ։ Նախնական տվյալներով՝ տուժածների մեջ կան երկու ոստիկաններ։ Տուժածների վիճակի մասին տեղեկություն ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ ինչպես հայտարարագրման հարթակի միջոցով ստանալ հարկ վճարողի հաշվառման համար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Հաճախ տրվող մի շարք հարցերի պատասխանները։ Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ: Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման ...
Կարդալ ավելին »Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր
Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Նայդա Նիշիչը հայտարարել է երկրում յոթժամյա աշխատանքային օր մտցնելու պլանների մասին։ Այս մասին նա ասել է Չեռնոգորիայի RTCG հանրային հեռարձակողի հարցազրույցում։ Հարցին, թե ծրագրվում է արդյոք երկրում աշխատանքային օրվա կրճատում, Նիշիչը պատասխանել է. «Այն, ինչը վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել է ընտրարշավի ժամանակ, տեղի կունենա այս տարի»։ Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը հայտնել է, ...
Կարդալ ավելին »16-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են գտել
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատել է, որ ընկած քաղաքացին ...
Կարդալ ավելին »Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 10 մարդ դարձել է արտակարգ շոգի զոհ։ Այդ մասին հաղորդում է The Dhaka Tribune թերթը։ Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։ Այն բարձրացել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճանից, իսկ Դաքայում հասել է 41 աստիճանի: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կպահպանվի։ Բարդ եղանակային իրավիճակ է Բանգլադեշի հարևան ...
Կարդալ ավելին »Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) ...
Կարդալ ավելին »Շտաբային զորավարժություն․ ի՞նչ պետք է անի ՏԿԵՆ-ն ուժեղ երկրաշարժի դեպքում
ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որը ղեկավարել է ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվել են համապատասխան միջանկյալներ ...
Կարդալ ավելին »Պարտադիր բժշկական ապահովագրությունը և խոշոր գործատուները. Banks
Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը: Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում ...
Կարդալ ավելին »G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների էներգետիկայի նախարարներն սկզբունքային համաձայնություն են հասել մինչև 2030-ականների առաջին կեսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխի օգտագործումը դադարեցնելու շուրջ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: «Կա տեխնիկական համաձայնություն»,- Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիկետո-Ֆրատինն ասել է ապրիլի 29-ին Թուրինում կայացած հանդիպման ժամանակ։ Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի ապրիլի 30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի տնտեսության դեկարբոնիզացման (ածխաջրածիններից հրաժարման) մանրամասն պլանը։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ