• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Քաջարանի մշակույթի պալատում բեմադրվեց «Անփորձանք գիշերը»

Օրերս Քաջարանի մշակույթի պալատում ներկայացվեց «Անփորձանք գիշեր» բեմադրությունը: Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Դերասանական խումբը ներկայացումից առաջ եղավ նաև բացահանքում: Ոլորտին անծանոթ թատրոնի մարդիկ տպավորված էին Քաջարանի հանքավայրի մասշտաբներից ու ընկերության տարածքում կիրառվող աշխատանքի անվտանգության և բնապահպանական միջոցառումներից։

Կարդալ ավելին »

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել է ընձառյուծ

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է ընձառյուծ։ Այդ մասին սոցցանցում տեղեկացնում է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, ...

Կարդալ ավելին »

«Հիշողության Ուժը»` Քաջարանի մշակույթի պալատում

Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Տեր եմ» հիմադրամի նախաձեռնությամբ հրատարակված Հիշողության Ուժը / The Power of Memory պատկերագրքի շնորհանդեսը: Ծրագրի համահովանավորներից է ԶՊՄԿ-ն: Պատկերագրքում տեղ են գտել Սևակ Ասրյանի` Արցախում թողնված հայկական պատմամշակութային ժառանգության լուսանկարները:

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թ. ապրիլի 30-ի նիստում որոշել է իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա ...

Կարդալ ավելին »

Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով

Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։ Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորության կառույցների

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվել են չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։  Այդ մասին հայտնում են ՀԲԸՄ-ից՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները

Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ներգրավելով իր 29-ամյա որդուն, 2019-2020թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: ՔԿ-ից հայտնում են, որ մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց ...

Կարդալ ավելին »

Թվային տեխնոլոգիաները՝ հայ-արաբական հետաքրքրությունների շրջանակում

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին ...

Կարդալ ավելին »

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի ...

Կարդալ ավելին »

Նոր համակարգով 20 534 ֆիզանձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցվճար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական ...

Կարդալ ավելին »